ԱԺ-ն վավերացրեց ԱԶԳԱԴԱՎ օրենքը

11/05/2020 13:26
ԱԺ-ն վավերացրեց ԱԶԳԱԴԱՎ օրենքը

Ազգային ժողովը վավերացրեց Լանզարոտեի` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Փաստորեն հաշվի չառնելով հասարակության պահանջը Հայաստանի իրավական համակարգումէ ներդրվում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որը նշանակում է, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում պարզելու համար, թե երեխան ինչ «սեռական կողմնորոշում» ունի, որպեսզի այդ հիմքով խտրական վերաբերմունքի չարժանանա:

Հետաքրքիր է, որ կոնվենցիայի վավերացման և կիրառման հարցում լոբբինգ անող հասարակական կազմակերպությունները և անհատները մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկած սուբյեկտները, որը կասկած է առաջացնում, որ կոնվենցիան կարող է ունենալ թաքնված նպատակ, որի շահառուները հանդիսանալու են 6-ից 10 տարեկան հայ երեխաները:
Հ.Գ. Էս ուր հասանք: Աստված էլ բեթարից ազատի կամ` սրանից վատ էլ է լինելու: Սպասենք նոր զարգացումների: