Մեր հասարակությունը հիվանդ է (լուսանկար)

11/05/2020 10:50
Մեր հասարակությունը հիվանդ է (լուսանկար)

 Երևանի Կենտրոն վարչական շրջանն իր facebook-յան էջում ուղիղ հեռարձակում էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Կոմպոզիտորների միության անդամ, հայտնի հեղինակ-կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի երգի պրեմիերան՝ նվիրված Մայիսյան տոներին...

Ու գիտե՞ք որքան մարդ էր դիտում այն...Ընդամենը 80...

Այո՛, սա ևս մեկ ապացույց է, որ մեր հասարկությունը հիվանդ է... Սա շատ վտանգավոր հիվանդություն է...
Ես սարսափած եմ նրանից, որ մեր հասարակությունը ոչ թե նախընտրում է գոնե ռաբիս երաժշտությունը, այլ Ջոնի Բրջոնիի նման մտավոր խնդիրներ ունեցողին, որի ուղիղ եթերներն այդ պահին դիտում են 10 հազարից ավելի մարդ... Դիտում են որպեսզի հեգնեն, ծիծաղեն վրան, նսեմացնեն վերջինիս...
Մեր միակ փրկությունը ինքնամաքրվելն է...