Մանկավարժ, հերոս եղբայրները զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության և հաղթանակի համար

09/05/2020 09:36
Մանկավարժ,  հերոս  եղբայրները զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության և հաղթանակի համար


Ոչինչ չի մոռացվել, ոչ-ոք չի մոռացվել:
Ասոյան Երեմ Հակոբի, 18 տարեկան
Ասոյան Արտավազդ-Ումրշատ Հակոբի, 20 տարեկան
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր կերտեցին հաղթանակներ:


Սպիտակի շրջանի ջրաշենցի, վեց երեխաների հայր՝ Հակոբ Ասոյանի երկու ուսուցիչ որդիները  1939 - 1941թթ -ին  զորակոչվեցին բանակ: Սա այն ժամանակաշրջանն էր , երբ գերմանական իմպերիալիզմը երկար ժամանակ պատրաստվում էր հարձակվել ԽՍՀՄ-ի վրա: Խորհրդա-գերմանական պատերազմի ճակատամարտը համաշխարհային ռազմական պատմության մեջ մղված ամենամեծ ճակատամարտերից էր: Ծայրահեղ անբարենպաստ պայմաններում խորհրդային զորքը պատերազմի մեջ մտավ փորձված ու ուժեղ թշնամու դեմ:

Խորհրդային զորքերին միացան նաև Ասոյան եղբայրները :

Հայերի մասնակցությունն այս պատերազմում 300 հազարն է: Արևելյան ռազմաբեմը վճռական է հանդիսացել երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական մասի ելքը վճռելիս, ի վերջո, հանդիսանալով նացիստական  Գերմանիայի պարտության գլխավոր պատճառը: Այս պատերազմը բնութագրվում է որպես ամենակատաղի՝ զանգվածային ոչնչացումներով ու կորուստներով, հիվանդություններով ու սովամահություններով: Պատերազմը 70  մլն մարդկային կորուստներ խլեց:

Խլեց նաև Հակոբ Ասոյանի զույգ որդիներին`մեկը զոհվեց, մյուսն անհետ կորածների ցուցակում է  նրանց  խնամքով ու երազանքով, ուսման էր տվել, կրթության հարգը լավ իմացող հայրը:

Ուշագրավ է, 18 ամյա, երիտասարդ ուսուցիչ՝ Երեմ Ասոյանի գրագետ նամակն ու ձեռագիրը :


Այս սուրբ մասունքները պահել է նրանց քույրը, վաստակավոր մանկավարժ, լրագրող,  հրապարակախոս ՝ Մանիկ Ասոյանը, ով տարիներով , սովետական  թերթերի ու ամսագրերի  միջոցով, համառորեն, փնտրել է ու գտել որոշ տեղեկություններ՝ եղբայրների մասին:

Ուկրանիական եղբայրական գերեզմանոցում նշված է Երեմ Ասոյանի անունը, իսկ անհետ կորած՝ Արտավազդի մասին, ցավոք, ճշգրտված լուրեր չկան, ըստ որոշ չճտված տեղեկությունների ու ասեկոսների, նրան 2 անգամ տեսել են Գերմանիայում:


Հայրը հույսով, տարիներով  սպասել է Արտավազդի վերադարձին ու աչքը ճանապարհին մահացել: 

Մայրը՝ Հերիքնազը, ըստ ականատեսների պատմածի   ՝ երազում երկնքում սավառնող  երկու աղավնիներ է տեսել, որոնցից մեկը օդում խոցվել է զենքից ու արնաշաղախ վայր ընկել մոր ոտքերի տակ, իսկ մյուսը՝ թռել գնացել:Հաջորդ օրը, եկել է Երեմի «սև թուղթը» ու որդեկորույս մայրը վշտից ընկել է անկողին ու օրեր անց՝ մահացել:

Լուսանկարում , ձախից՝ Մանիկ Ասոյանն է,իսկ աջ նկարում զոհված հերոսների ծնողները՝ Հակոբն ու Հերիքնազը: Նրանց վեց զավակներին՝ Արտավազդին, Երեմին, Սուրենին, Մանիկին, Արեգին, Արաքսիային,  կրթության են տվել ծնողները, որոնք, իրենց ժառանգներով հանդերձ՝ պիտանի մարդիկ դարձան երկրի ու հասարակության համար: Մոր՝ Մանիկ Ասոյանի  մահից հետո, որդին մեկնում է Ուկրաինա, եղբայրական գերեզմանոցից բերում Երեմ Ասոյանի սուրբ մասունք  դարձած մի բուռ հողը, որը Սպիտակի եկեղեցու քահանա՝ Տեր Ավետիքը , հուղարկավորում է Երեմի ծնողների և քրոջ՝ Մանիկ Ասոյանի գերեզմանոցներում:

Արամ Սիսակյան