Շանտաժ. Տնօրենից կորզել են հրաժարականի դիմում՝ վախեցնելով երեխային հանձնել մանկատուն

07/05/2020 12:37
Շանտաժ. Տնօրենից կորզել են հրաժարականի դիմում՝ վախեցնելով երեխային հանձնել մանկատուն

Շիրակի մարզ, Գյումրու դպրոցներից մեկի տնօրենը «Հայկական ժամ»-ի առաջ փակագծեր է բացել, եւ մանրամասն ներկայացրել, թե ինչպես են մարզային իշխանությունները՝ ՔՊ-ի հովանավորությամբ ու մարզի դատախազի անմիջական նախաձեռնությամբ հրաժարականի դիմում կորզել քաղաքի թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանից:

Պարզվում է, որ արդեն նախկին տնօրեն Կ. Լալազարյանը բավականին խստապահանջ ու կազմակերպված տնօրեն է եղել, եւ իր աշխատանքում չի ունեցել բացթողումներ, որոնք հիմք կդառնային ՔՊ-ականներին նրանից ազատվելու համար: Պատճառ բռնելով նրա Հանրապետական կուսակցության անդամ լինելը, տնօրենի դեմ ընդհատակյա աշխատանքներ են տանում, ու նրա դեմ բողոք գրողին այժմ նշանակել են դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար:

նօրենի աշխատանքներից դժգոհություններ չկային, որպեսզի  թավշիստները ակցիա կազմակերպեին, վերջինիս հրաժարականը պահանջելու նպատակով, ու ընտրեցին տնօրենին հեռացնելու այլ ճանապարհ, նրա դեմ կազմակերպված իրարամերժ ցուցմունքներ տալով իրավապահներին,- պատմում է մեր զրուցակիցը,-Դպրոցում կաշառք ստանալու, յուրացումներ եւ չարաշահումներ կատարելու կասկածանքով, որպես մեղադրյալ Կարինե Լալազարյանը 2019թ-ի մարտի 26-ին ձերբակալեցին։ Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակեցին նույն դպրոցի այն փոխտնօրենին, որը բողոք էր գրել տնօրենի դեմ եւ հարցաքննության գնացողներին ուղղորդում էր, թե ով ինչպիսի ցուցմունք գրի:

Ըստ նույն աղբյուրի, կալանավորված երիտասարդ տնօրենի 1 տարի երկու ամսական երեխան մոր կարոտից սկսում է ջերմել, ինչից հետո տնօրենը համաձայնում է իրեն առաջարկված տարբերակին. «Ազատման դիմումը ազատության դիմաց»:

-Այնքան ստոր գտնվեցին Կարինեի հանդեպ, մարզպետի ուղարկած մարդիկ նրան առաջարկել են՝ տնօրենի պաշտոնից ազատման դիմում գրի, կամ էլ երեխայիդ կհանձնենք մանկատուն, որ դու կալանավորված ես, երեխայիդ էլ հատուկ խնամք է պետք,- շարունակում է մեր աղբյուրը ավարտելով այս պատմությունը,- 18 օր այդ աղջկան պատանդի կարգավիճակում պահեցին,տարբեր հոգեբանական ճնշումներ գործադրեցին, ու երեխայից զրկելու սպառնալիքով ստացան նրանից պահանջած հրաժարականի դիմումը:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ այժմ Կ.Լալազարյանի դեմ հարուցված գործը գտնվում է նախաքննական փուլում, որի ընթացքին HZHAM.am-ը հետեւողական է լինելու եւ ներկայացնելու է իր ընթերցողներին:

Աննա Մկրտչյան