Արտակարգ առեւտուր՝ արտակարգ դրության պայմաններում

07/05/2020 12:03
Արտակարգ առեւտուր՝ արտակարգ դրության պայմաններում

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բժշկական ամբուլատորիայի կանաչապատ տարածքը հիմնարկի ղեկավարի կողմի վերածվել է ավտոկանգառի ու շուկայի:

Բժշկի այցելած տեղացիներին զայրացնում է, որ բուժհաստատաություն մտնելուց անհարմարությունների են հանդիպում:

-Ամբուլատորիայի կանաչ տարածքը բացի ավտոկայանատեղի երբեմն վեր է ածվում բնամթերքների շուկայի, իսկ ամբուլատորիայի տնօրենը,- ինչպես բնակիչներն են տեղեկացնում,- դուխով արտոնյալի կարգավիճակում է։ Բուժաշխատողները արտակարգ դրության պայմաններում զբաղված էին արտակարգ առեւտուր անելով, լուսանկարվելուց խուսանավելով ներս վազեցին։
-Հալբաթ էս առեւտրականի  հետ տնօրենը փայ է մտել, հազար անգամ զգուշացրել ենք, որ կանաչը մի տրորեք, էս ձեր պապական տարածքը չի,-ասում են հոռոմցիներն։