Բնակիչների բողոք-դիմումները մնացել են անարձագանք

04/05/2020 20:55
Բնակիչների բողոք-դիմումները մնացել են անարձագանք

HZHAM․AM կայքին  են դիմել մի խումբ բնակիչներ՝ տեղեկացնելով, որ Արթիկ քաղաքի հետ կապող  Անուշավան, Մեղրաշեն, Փանիկ, Գետափ, Գեղանիստ եւ Սպանդարյան գյուղեր տանող ճանապարհի վերանորոգման համար  բազմաթիվ անգամներ բարձրաձայնված խնդրի մասով մինչ օրս հայրենական եւ մարզային իշխանությունների կողմից աջակցություն չեն ստացել։  
2019թ-ի մարտ ամսին, երբ մի խումբ թրաշամանուկներ կեղծ ակցիան  էին իրականացնում վերը նշված ճանապարահատվածը փակելով, որն ըստ տեղացիների, կազմակերպված էր ԱԺ պատգամավոր  Սոֆիա Հովսեփյանի հորդորով, իր արդյունքը չտվեց։ Կամ ինչպես մեր զրուցակիցներն էին ասում՝ հավանաբար իշխանությունները հասկացել էին, որ ակցիան քաղաքական այլ  դրդապատճառներ ուներ։
-Արթիկցիներիս եւ գյուղերի բնակիչների անունից դիմում ենք մեր մարզպետին՝ Տիգրան Պետրոսյանին, բոլոր պատասխանատու մարմիններին, որ էս ճանապարհի հարցը լուծեն։ Գոնե փոսալցում անեն, ինչքա՞ն կարելի է խնդրել ու նույն հարցով դիմել։ Առանց ճանապարհ փակելու ու  աղմկելու մի՞թե էս երկրում ոչ մի հարց չի լուծվելու, չէ՞ որ մարզային իշխանությունները եւ կառավարության պատասխանատուները լավ էլ տեղյակ են այս խնդրինշ-ներկայացնում են մարդիկ։