HZHAM.am-ը ճիշտ էր կանխատեսել. Թորոսյանը գրպանե՞ց 35 հազար դոլարը

04/05/2020 20:33
HZHAM.am-ը ճիշտ էր կանխատեսել. Թորոսյանը գրպանե՞ց 35 հազար դոլարը


 2019թ-ի վերջերին,  մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ  իշխանությունները միացրել են կթի սարքը՝ հասկանալով, որ ճամպրուկային կարգավիճակում են, և, որ ՀՀ ԱՆ Թորոսյան Արսենը, ըստ մեր հավաստի աղբյուրի,  35 հազար դոլար կաշառք է ստացել Հարություն Զուռնաչյանից՝ իրեն Արմավիրի ԲԿ-ի տնօրեն նշանակելու համար: Մեր հրապարակումից անմիջապես հետո, նախարար՝ Թորոսյանը հետաձգեց այս նշանակումը: Եվ ահա, 2020թ-ի ապրիլ ամսից Հարություն Զուռնաչյանը նշանակվում է   Արմավիրի ԲԿ-ի տնօրեն:Հիշեցնենք, որ վերջինս աշխատում էր Մեծամորի ԲԿ-ում:
Հ.Գ. Ի դեպ, Արմավիր ԲԿ-ի նախկին տնօրեն՝ Սարգիս Խաչատրյանին ապօրինաբար է մարզպետն ազատել աշխատանքից՝ տեղ բացելով Հարություն Զուռնաչյանի համար: Ըստ մեր տեղեկությունների, Ս. Խաչատրյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ մարզպետի ապօրինի որոշման: Մայիսի 15-ին կկայանա դատական առաջին  նիստը:

Բափ,  Պողո'ս ջան, իսկ դու ասում ես, թե կեցցե՛ Նիկոլ Փաշես, որ արմատախիլ արեց կոռուպցիան:
Ամալյա Սահակյան