«Ծառուկյան ջան, էլ սրանց հետ բան չուղարկես՝ կեսը վրից վերցրել են»

03/05/2020 09:38
«Ծառուկյան ջան, էլ սրանց հետ բան չուղարկես՝ կեսը վրից վերցրել են»

Արթիկի տարածաշրջանի մի շարք գյուղական  համայնքների բնակիչներ դժգոհում են Գագիկ Ծառուկյանի կողմից հատկացված սննդի «քչությունից»։ Մեր  հավաստի աղբյուրները   տեղեկացրին, որ արտակարգ դրության պայմաններում ազգաբնակչությանն ուղարկված  արկղերով  սննդի մեծ մասը յուրացվել է ԲՀԿ-ական ակտիվիստների կողմից։
-Գյուղերում տարածեցին, թե Գագիկ Ծառուկյանը յաշիկներով ուտելիքներ է բաժանում,  բայց վրայից գողացան ու չնչին բաներ բաժանեցին մեզ։ Ձեթերի մեծերը փոխել էին փոքրերով, տուշոնկեքն էին հանել, 10  հատանոց պաչկեքով հավկիթն էին մկրատով կիսել ամեն տանը 4  հատ էր հասել, պատկերացրի՞ք 4 հավկիթ տանը։ Մակարոններին էի փոխել մեծ ու փոքր արել։ Գրեք թող պարոն Ծառուկյանը իմանա, թե ում է վստահում իր աշխատողներից ու կուսակցականներից։ Շնորհակալ ենք իրենց, բայց ամոթ է Ծառուկյանի արժանապատվության հարցն է այստեղ, որ խաբում են իրեն,-բորբոքված պատմում են տեղացիները
։

Այն հարցին, թե ովքեր են բաժանել օգնությունները, վերջիններս պատասխանեցին՝ գյուղերի ԲՀԿ-ական նախկին  գյուղապետերն ու նրանց կուսակցական ընկերները։