...պողոսներ ջան, ինչ արվում՝ ձեզ համար է արվում

30/04/2020 09:21
...պողոսներ ջան, ինչ արվում՝ ձեզ համար է արվում

2 մլրդ դրամ։ Կամ 4.15 միլիոն դոլար։ Ու այդ ամենը մաքսանենգ ճանապարհով։ Կոռուպցիա՞։ Չէ, չկա։ Բայց հանկարծ վատ բան չմտածեք, պողոսներ ջան։ Ինչ արվում՝ ձեզ համար է արվում։ Մարդը դեռ մի քանի ամիս առաջ էր հայտարարում, որ ծխողները վտարանդի պետք է դառնան։ Վնաս է, չի կարելի ծխել։ Թող ռուսները թունավորվեն։ Իրանց հասնում ա։
Թե չե մենք էինք դառնալու իզգոյ... օտարանդի... էէէ, վտարանդի։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հ.Գ. Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանում ձերբակալել են մի ինքնաթիռ մաքսանենգ սիգարետ, որը Հայաստանից էր մատակարարում երկրի առաջին աներձագը: