Արարատի լակմուսի «թղթերը»

30/04/2020 08:58
Արարատի լակմուսի «թղթերը»

Արարատի մարզի  մեր հավատարիմ ընթերցող, ԲԿ-ներից  մեկի տնօրենը, ով քաջատեղյակ է Արարատի մարզպետի  և մարզի ՏԻՄ ղեկավարների հարաբերություններից,  մեր թղթակցին մասնավոր զրույցում պատմել է.

-Մարզի 95  համայնքապետերից շատերը, 2018թ-ի իշխանափոխությունից անմիջապես հետո առնետավազքի չեմպիոններ դարձան՝ սողալով ու  քծնելով  ինչ-որ մի չկայացած երեխայի՝ հանձինս Արարատի  ջահել, ոչ իր պաշտոնին հարմար մարզպետի, ով նաև իմ անմիջական ղեկավարած կառույցի սեփականատերն է, կան  նաև համայնքի ղեկավարներ, որոնք 2 տարի անընդմեջ, որպես վերադաս չնդունեցին Գարիկ Սարգսյանին:Այդ ղեկավարների մասին մեդիա դաշտում անուն առ անուն նշվել է, բացառությամբ Մրգավանի համայնքապետ՝ Սամվել Վարդանյանի, -պատմում է մեր զրուցակիցը,-խոսքը նախկին գազպրոմի աշխատակցի մասին է, ով վերջին ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությամբ դարձավ Մրգավանի համայնքապետը:


Պինդ, սկզբունքային մարդ, ով անգամ բոյկոտում է մարզպետի մարզխորհրդի նիստերը՝ տեղակալին ուղարկելով ՔՊ-ականի բլա-բլա-ները լսելու:Մրգավանում, որը Արտաշատի անմիջական հարևան համայնքն է,Սամվել Վարդանյանը  շոշափելի աշխատանքներ կատարեց, ունի համբերատար լսելու, խնդիրներ լուծելու  կարողություն: Բացեք Մրգավանի պաշտոնական կայքն ու իրազեկվեք նրա կատարած աշխատանքներից: Ներկա իշխանություններից հիասթափված՝ գյուղացիները սպասում են իրենց ղեկավարի հրահանգին, ինչպես ասեց համայնքապետն, այնպես էլ կանեն,-շարունակում է պատմել ԲԿ-ի տնօրենը: Վերջերս, Արայիկ Գրիգորյանը բարձր որակի սպիրտով ապահովեց նաև Մրգավանի բնակչությանը: Մրգավանցիները կատակով խոսում էին, որ մարզպետն իրենց գույքագրեց, իսկ Ա. Գրիգորյանը՝ օգնեց մահացու վիրուսի դեմ պայքարում:Ցավալի է, որ պետության անկյունաքար հանդիսացող համայնքների շատ ղեկավարներն, այս երկու տարվա ընթացքում նմանվեցին լակմուսի ,,թղթերի,,՝ խայտառակելով թե' երկիրը,  թե' իրենց սեփական անձն`  էլեկտրորատի աչքում,-ավարտեց խոսքը մեր զրուցակիցը:

Հ.Գ.Մեկնաբանության ակնկալիքով զանգահարեցինք Մրգավանի համայնքապետին, սակայն  վերջինս, մեր  հեռախոսազանգերին  չպատասխանեց:
Գ. Վարյան