Քանի ընդիմադիր էր` գոռում էր, հիմա՞ իշխանություն է, ինչի՞ գործ չի անում

28/04/2020 10:20
Քանի ընդիմադիր էր` գոռում էր, հիմա՞ իշխանություն է, ինչի՞ գործ չի անում

ՀՀ մարզերից մեր կայքին դիմող գյուղաբնակները տեղեկացնում են, որ գյուղատնտեսական աշխատանքները վաղուց սկսվել են, սակայն ոռոգման ջրի խնդրով իշխանությունները դեռ ոչ մի քայլ չեն արել։
-Քանի ընդդիմադիր էին, Նիկոլենք գոռում էին, թե` մեր ջրերը հոսում են դեպի Արաքս գետը ու ու դուրս գալիս երկրի սահմաններից տեր ու տիրական չկա։ Բա հիմա իշխանություն են, ինչի՞ չեն կարգավորում այդ հարցը։ Ոնց որ նախկինում, ամսի 15-ից պետք է ջուր թողնեին, որ մարդիկ իրենց ծառները,  ցորենները ջրեին, իսկ դրանից մեկ շաբաթ հետո սածիլի սեզոնն էր, որ բիբար բադրջան տնկեինք։ Հիմա՞ ինչի չեք անում։ Չգիտենք ու՞մ դիմենք, ի՞նչ անենք, կառավարության անդամները ու վարչապետը ասում են մի կտոր հող չթողեք բաց։ Իսկ գոնե գիտե՞ն թե ինչպես է հողը մշակվում։  Էդ Ջրերի կոմիտեն էլ թող գա, եթե չի տա ջուր, գոնե գրավոր հրաժարվի ջուր  հատկացնելուց, մենք էլ իմանանք հող չմշակենք։ 200 հազար դրամ հողի մեջ ենք տարել լցրել, հիմա համավարակ են ասում, ժողովրդի մի հատվածին 20-30 հազար դրամ ողորմություն եք տալիս, բա իմ հողին տված փողի մասին հե՞չ մտածող չկա։ Նախարարը ռոճիկ է ստանում, պրեմիա ա ստանում, բա ես՞ ինչով առնեմ ուտեմ։ Վերջապես ասեք, ի՞նչ եք ուզում մեզանից, թողեք թող ապրենք էլի՜, ձեզնից ողորմություն չենք խնդրում, 40 աստիճան արեւի տակ աշխատում ենք, որ քաղաքին բանջարեղեն միրգ հասցնենք։ Մեր փողերով ընդհամենը ջուր ենք ուզում։ Գարնանային անձրեւաջրերից եւ սելավաջրերից էլ եք ուզում փող աշխատե՞ք։ Անունը դրել են, որ համաճարակ է գյուղվարկեր կտան անտոկոս։ Ու՞ր է,  եկեք տեսեք բանկերը ինչքան են մերժում գյուղացիներին, հազար ու մի պատճառաբանություններով։ Ամեն գյուղից երկու թե երեք մարդ է անտոկոս վարկ ստանում, էլի ստիպված գնում ենք բարձր տոկոսներով ենք վերցնում։ Ի՞նչ անի անօգնական գյուղացին, թող էս ղեկավարությունը հասկանա, որ գյուղն է կերակրում երկիրը, հայրենական արտադրանքին տեր կանգնի, ոչ թե դրսի ներկրած անորակ ու վտանգավոր սնունդն։ Տոննաներով բերք ենք հանում դեն թափում, բա հետո՞, էսի չարքաշ մարդու վիճակ է՞,-դժգոհում են մարդիկ մարզերում։