Հրաժարական է տվել

28/04/2020 10:10
Հրաժարական է տվել

Լոռու մարզի միավորված Մեծավան  համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը առողջական խնդիրների պատճառով, մարտի 24-ին աշխատանքից ազատվելու  հրաժարական է ներկայացրել։ Համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Վարդանյանը։ Սահմանակից բնակավայրերի եւ համագյուղացիների կողմից հարգանք վայելող երկարամյա    համայնքապետ՝ Ս․ Վարդայնանը, ինչպես տեղացիներն են պատմում, բավականին ապահովված համայնք է ժառանգություն թողել տեղական իշխանություններին։
-Վարդանյան Սերյոժան առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր, բայց էլի ժամանակ  ու միջոցներ գտնում էր գյուղի խնդիրներն կարգավորելու համար։ Շահնազար գյուղը միշտ գյուղի ու գյուղացու համար սրտացավ գյուղապետ է ունեցել։ Նորերն էլ, որ գան թող աշխատեն Վարդանյանի նման, մեր գյուղը քաղաք է դարձրել, նրա օրոք ինչքան պետական ծրագրեր է իրականացվել գյուղում, ուրանալ չի կարելի։ Մեծավանին միավորված Ձյունաշող, Միխայլովկա ու Պաղաղբյուր գյուղերում բա ինչքան փոփոխություններ կան, այցելեք գյուղեր կտեսնեք տարբերությունները խոշորացումից հետո, հո մենակ ասելով չի՞,-ներկայացնում են համայնքաբնակները։