Մեր ազգին մոլորակում նոր ֆինանսատնտեսական «եղեռն » ու չամադանային տեղափոխություններ կարող են սպասվել

28/04/2020 09:36
Մեր ազգին մոլորակում նոր ֆինանսատնտեսական «եղեռն » ու չամադանային տեղափոխություններ կարող են սպասվել

Ծիծաղում ենք, բայց հայ ցեղին կատաստրոֆա է սպասվում
Երբեմն ինձ անվանում են վատատես գրառումներ անող. անկեղծ ասած՝ ինձ համար էլ լավատես գրառումներ անողներն են, որոշ դեպքերում, բութ և կարճատես, որոնց ինֆորմացիայի շրջանակը իրենց հարևան Կլարայի սուրճի սեղանի զրույցներից այն կողմ չի անցնում։

Ամբողջ աշխարհում ներկա պահին գնում է մանր ու միջին և միջինից մի քիչ բարձր բիզնեսի խլոցի։
Որ երկրի ընկերների հետ խոսում եմ, գրեթե նույն բանն են ասում։ Ասում են տարբեր երկրներից, բայց ասողները ոնց որ մի երկրում ապրեն... նույն մախինացիաներն են գնում։ Մի քանի տասնյակ երկրներից արդեն մի հազար հայերի անուններ եմ լսել, որոնք կորցրել են 10-200 միլիոն դոլարի հասնող կապիտալ կամ մոտ օրերս կկորցնեն՝ գործարաններ, ֆաբրիկաներ, առևտրի կենտրոններ, ռեստորանների ցանցեր, շուկաներ, հասարակական այլ օբեկտներ։ Ու սրանց մեծ մասը իրենք են զրոյից կառուցել. բանկից վերցրել են շատ խոշոր վարկեր և հիմա չեն աշխատում, բայց վարկը չեն կարողանում փակել... բանկերն «ատսրոչկա» չեն տալիս։ Ցավը նրանում է, որ բոլոր երկրների ղեկավարներն են, սկսած Պուտինից, ստում և Նիկոլի նման կեղծ հայտարարություններ անում։ Ամեն տեղ ստում են.ոչ մի պետական օժանդակություն չկա և բանկերն իրենց գումարներն են ուզում՝ չտալու դեպքում առգրավելով օբեկտները։ Կապ չունի՝ որ երկիրն է՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Իսպանիա և այլն։
Հայության մեծ մասը. տո հենց 99%֊ը իրեն լավ է զգում և զգացել հենց մանր ու միջին բիզնեսում... իմիջայլոց՝ ավել չէին էլ թողնի։
Այս փուլում աշխարհի մասշտաբով միջին ու միջինից բարձր 100֊300 միլիոն դոլարանոց կապիտալ ունեցող հայության ապրուստն է բռնագանձվում... մանրները մի կերպ գումարներ են հայթայթում, բայց աշնան վերջին, երբ կսկսվի օպերացիայի երկրորդ փուլը, որն ավելի ցավոտ է լինելու, կանցնեն մանր բիզնեսմենների ունեզրկմանը, որից առավել կտուժեն հենց հայերն ամբողջ աշխարհում, քանզի հայերի մեծ մասն աշխարհում ներգրավված է հենց մանր ու միջին բիզնեսում։
Ի՞նչ է ստացվում. եթե սփյուռքի վրա հենվելով որոշ գաղափարախոսներ էքստերիտորյալ Հայաստանի վերսիաների հետ ինչ֊որ հույսեր էին կապում, ապա հիմա էքստերիտորյալ Հայաստան էլ կարող է չլինել....
Դուք պատկերացնո
՞ւմ եք, թե միլիոնավոր հայերը՝ ատամնաբույժներ, մանիկյուրչիցաներ և այլն, տանը նստած՝ առանց աշխատել ինչպե՞ս կարող են տան վարձ ու կոմունալ վճարել, անգամ՝ օրվա հացի փող հայթայթել, գումարած՝ վարկային պարտավորությունները կատարել։ Հլա մենք մեր երկրում կարող ենք բողոքել, բա նրանք օտար երկրում ու՞մ բողոքեն.... բա չեն ասի՞, դուրդ չի գալիս՝ ռադդ քաշիր, նամանավանդ, որ կիսաքաղաքացիություն կա'մ ունես, կա'մ չունես։

Ու ի՞նչ կարող է լինել, երբ մի քանի ամսից աշխարհի ունեզրկված հայությունը չկարողանա օգնել ՀՀ֊ի իր բարեկամներին... դա կլինի արդեն ո'չ թե պետական, այլ ազգային կատաստրոֆա։

Ուրիշ ազգերին չգիտեմ, անկեղծ ասած՝ պետքս էլ չեն, բայց մեր ազգին մոլորակում նոր ֆինանսատնտեսական <<եղեռն >> ու չամադանային տեղափոխություններ կարող են սպասվել, ինչպես 105 տարի առաջ։

Հ.Գ. Վերջ տվեք՝ Պուտինը, Թրամփը, Մակրոնը... հենց այս պահին երեք հայ տղա Պուտինի երկրում կես միլիարդ դոլարանոց շուկա են կորցնում, կես միլիարդ... երկու օրից կանցնի սբերբանկին։ Կես միլիարդ հայը կորցնում է՝ կես միլիարդ...