Ալենյը հանրապետակաների հովանավոր

22/04/2020 16:30
Ալենյը հանրապետակաների հովանավոր

Արարատի մարզի Արգավանդ համայնքում մոտ մեկ ամիս է ինչ խոսակցություններ են պտտվում, որ ԱԺ պատգամավոր իմքայլական Ալեն Սիմոնյանը գյուղի նախկին ՀՀԿ-ական ղեկավար Սամվել Նարիբեկյանի եւ վերջինիս որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի։

-Զարմանալի է չէ՞, որ Ալեն Սիմոնյանը մի կողմից հանրապետականներին է քլնգում, մի կողմից էլ ինքն է նրանց հետ ուտում, խմում։ Սամվելի տղային էլ ասում են, տարել է իր մոտ գործի  տեղավորել։ Մեկ ամիս առաջ էր պատգամավորը գյուղում,  մասնակցում էր Ս․ Նարիբեկյանի տղայի խանութի ուրախ ու ճոխ բացմանը, փոխարենը նարիբեկյանները Ալենի բնակարանը թանկարժեք կահույքով են կահավորել,- տեղեկացնում են մեր աղբյուրները: