Նիկոլենց տված օգնությունը տեղ չի հասնում. մարդիկ իրենց առողջությունը վտանգելով բողքի ակցիա են անում

22/04/2020 16:07
Նիկոլենց տված օգնությունը տեղ չի հասնում. մարդիկ իրենց առողջությունը վտանգելով բողքի ակցիա են անում

Վերջին ժամանակահատվածում գրեթե ամեն օր ականատես ենք լինում բողոքի ակցիաների, որոնց միջոցով մարդիկ փորձում են բարձրաձայնել իրենց խնդիրները և կառավարությունից ակնկալում են համպատասխան լուծումներ: Այսօր մարդկանց նույնիսկ վիրուսային պայմանները չեն խանգարում բողոքի ցույցեր իրականացնել, քանի որ վերջիններս կանգնել են օրվա հացի գումար վաստակելու խնդրի առաջ:
Այս ամենի վառ օրինակն է նաև օրերս Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում տեղի ունեցած իրադարձությունները: Այնտեղ մարդիկ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ պնդելով, որ կառավարության տրամադրած ոչ մի ծրագրով օգնություն չեն ստացել և ստիպված են այս վտագավոր պայմաններում աշխատել, որպեսզի օրվա հացի գումար վաստակեն: Հատկանշական է, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Նիկոլն ու իր թիմը ամեն օր իրենց պարտքն են համարում տարբեր հարթակներից թմբկահարել, որ իրենք տարբեր ծրագրեր են իրականացնում, գումարներ են տրամադրում հասարակությանը: Ինչպես պարզվում է, մարդիկ չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից ու իրենց կյանքը վտանգելով գնում են աշխատանքի, որպեսզի կարողանան կերակրել իրենց երեխաներին ու ընտանիքներին: