Անսանձ, դասալիք որդին

13/04/2020 11:51
Անսանձ, դասալիք  որդին

Արարատի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչ՝ Դավիթ Մանուչարյանի իր համագյուղացիների հետ, արդարացիորեն  հարց են ուղում ՀՀ ՊՆ_ԻՆ ՀՀ ԶԻնվորական դատախազությանն ու ՀՀ Ոստիկանապետին, թե ի՞նչ հանգամանքներով և հանցավոր երևությների շնորհիվ է հայոց բանակից խուսափել ծառայել Էրիկ Եփրեմյանը, ով, Գեղանիստի 4 փ. 16/1 տան սեփականատեր՝ Սամվել Գաբրիելյանի «պորճ» որդին է:

Վերջինս, ըստ  համագյուղացիների, տարիներով, սարսափի մեջ է պահում համայնքն ու բնակիչներին՝ ցուցադրելով իրենց արտոնյալ կարգավիճակը: Փողերի շորթում, մարդկանց խաբելով բերում է նախկինում ՊՆ-ու աշխատած  հոր մոտ, ով նաև «կեղծ» իրավաբանի համբավ ունի ու մարդկանց թակարդ գցելով, հավատացնում, որ իրենք կլուծեն նրանց խնդիրները, որոնց դիմաց նրանք գումարներ են վճարված առձեռ:Լսենք բնակիչին, ով խմբագրությունում պատմում էր հետևյալի մասին.
-Հայր ու որդի հանցավոր գործունեությամբ են զբաղված՝ միամիտ մարդկանց շորթելով:Օրդոյան Արմենի որդին ծանր հիվանդության պատճառով ինքըստինքյան ազատված էր զինվորական պարտականություններից, հայր ու որդի խաբելով, նրանցից  գումարներ շորթեցին, իբր վերևներում գումարներ հասցրեցին,-ասում է Դավիթ Մանուչարյանը, իմ որդին Մոսկվայի բարձրագույն բուհերից մեկում էր գերազանցիկ ուսանում, սակայն եկավ Հայաստան ու պարտքը տվեց իր երկրին՝ ծառայելով հայոց բանակում, իսկ Սամվելի տղան կեղծ փաստաթղթերով ազատվեց ու այսօր, իրավունք է իրեն վերապահում ավտոմեքենայի արագությունը գերազանցելով երթևեկի ու վախեցնի բնակիչներին:
Կանանց և երեխաներին վախեցնում են իրենց  վագր-շնով, իր կեղծ իրավապաշտպան հորով, իրենց մտերիմ գեներալ՝ Կոմանդոսով, ում անունով հայրը` ,, Կոմանդոս,, ՍՊԸ էր բացել 90-ականներին ու երկրից պղինձ էր արտահանում Իրան :Խարդախության ու խաբեության համար Վահան Զատիկյանի կողմից ծեծվել է այդ թվերին  ու նկուղում փակվել՝ մարդկանց գցելու համար:
Օրերս էլ որդուն՝ Էրիկի հետ հաշվեհարդար տեսան համագյուղացիները՝ ծեծելով նրան Շենգավիթի Ղարիբջանյան 50 փ-ի տանը, որը գրանցված է հոր անունով:Մոր անունով բնակարան ունեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում, 3 բնակարաններ՝ 3 հոգու համար:   Հարց է ծագում, բա հեղափոխության գաղափարներն ու՞ր մնացին, օրենքն ինչու՞ չի գործում բոլորի համար:
Համայնքի բնակիչներով դիմելու ենք վարչապետին՝ Նիկոլին, թեև հույս ունեինք, որ նա մամուլի միջոցով կտեղեկանար, թե ինչ է կատարվում Գեղանիստում, սակայն, Էրիկը, փաստորեն արտոնյալ է, մենք էլ իր՝ ճորտերը, -հուսահատ պատմում էին տեղաբնակները:
Նարինե Հասրաթյան