<<Կոռոնավիրուսի և կարանտինի հետևանքները` Լոռիում>>

13/04/2020 11:40
<<Կոռոնավիրուսի և կարանտինի հետևանքները` Լոռիում>>

-Տուուու~, տուուու~, տուուու~։
-Ախչի բա հրես լավ էլ զանգը գնաց, բա հլե ասըմ են։
-Ալո՜, բարև Ձեզ Դուք զանգահարել եք շտապ օգնություն։
֊Ալոոոոոո~. այ մարդ լավ էլ հեշտ ընկա, բա կռիսներն ասըմ են՝ չեն աշխատըմ, միշտ զբաղված է, չեն վերցընըմ, հեսա լավ էլ հեշտ ընկա էլի։
-Քաղաքացի մի ծանրաբեռնեք հեռախոսահամարը, ասեք՝ ի՞նչ խնդիր կա։
-Այ քիրա ջան, էնա լրիվ խնդիրա էլի, որ սկսեմ խնդիրներս ասել, մի 4 շաբաթ կարող է զրից անենք... չգիտեմ էլ որից սկսեմ։ Լավ, արի ամենաթեթևից սկսեմ՝ զատիկի ձուն չեմ կարողանում ճարել։ Զովքում 50 դրամ է, բայց շատ փոքրոտ են, կողքի խանութում նույն չափի ձվերը 45 դրամ է, բայց այդտեղ էլ միշտ հին ձվեր են լինում։ Սիթիում 40 դրամ է և այսօրվա ամսաթվով, բայց դրանք էլ պեչատը պադվալում են խփում...պեչատը հարևանս է բերել Չինաստանից։ Կայզերում վաբշե շբոթվել ու հունիսի 10֊ով պեչատ են խփել... այդքան ո՞վ կարա է ձգի՝ կփչանա, ճիշտը վարդանլվեցի Վերգուշից գնելն է, բայց դե դա էլ նիսյա հեչ զադ չի տալիս՝ նաղդ օսուն... հա զատիկ ասեցի՝ հիշեցի՝ գալիք զատիկդ էլ շնորհավոր քիրա ջան։
-Լսեք, Դուք գժվել ե՞ք, ասում եմ՝ Դուք զանգահարել եք շտապ օգնություն։
-Հա բա ես էլ դա եմ ասում՝ տոչնի էլ զանգել եմ, ինձ շտապ օգնություն է պետք։ Բյուջեից փողը իմ անըմով դուրսա գրած... իմ ասիլս ո՞րն է՝ էրեխոնց էլի։ Էրկու հատ մինչև 14 տարեկան ունեմ, երկու հատ էլ մինչև 18, կինս էլ հղի ու ձեռքիս էլ կապեկ չկա... բա որ ես էլ շտապ օգնություն չզանգեմ, բա էլ ո՞վ տի զանգիլ։
-Հաաա, փաստորեն հղին խնդիրներ ունի՞։
-Դե, ո՞նց ասեմ՝ հիմա խնդիրներ ո՞վ չունի, այ ցավդ տանեմ, որ, հղին չունենա։
-Ո՞ր ամսում է։
-Ամիսը՞, ապրիլըմ չենք...ախչի Անուշ հմի ապրիլ ամիսը չի՞։ Հա հրեն Անուշն էլ հաստատեց՝ ապրիլի 1-ն է։
-Վաաա~յ, վերջին օրն է հա՞, փաստորեն։ Էսա արագ մեքենա ուղարկեմ, որ հանկարծ տանը չծնվի։
-Ո՞վ ծնվի, քիրա ջան... էսօր մահվան օրը չի՞...Անուշ էսօր Հիսուսի ծնու՞նդն է, թե՞ մահը։ Չէ քիրա, դու իրոք շփոթում ես, էրեխու ծնունդը հունվարին է՝ Անուշի ասելով, իսկ Անուշը երբեք չի կարող հաշվարկներում սխալվել՝ տերտերի թոռ է։
-Ես չհասկացա, լա՜վ դու ես անտարբեր, բա Անուշն ի՞նչ բանի էր, որ վերջին օրը հունվարի 7 է եղել, բայց քանի ամիս չի ծնվել ու տեղյակ չի պահել հիվանդանոց։
-Բայց էրեխեն Նազարեթում է ծնվել, Անուշը Բզովդալ հղի նստած, Անուշը խի՞ պտի զանգեր, այ քեզ բա~ն, երկու կապեկ փող պիտի տաք, կարողա՞ դա էլ միջմայրցամաքային զանգերի վրա գնա։
-Հիմա քո էրեխեն ծնվելա՞, թե՞ չի ծնվել, վա՜յ։ Քո էրեխա ասելով, ոնց հասկացա Անուշը քո կինն է։
-Դե ես Անուշի ամուսինն եմ ու ըտենցա դուրս գալիս՝ Անուշն իմ կինը պըտի ըլի, ու ի՞նչ։
-Ու ոչինչ, հասարակ հարց եմ տալիս՝ քո երեխան ծնվե՞լ է, թե՞ նոր պիտի ծնվի, էսքան բան՝ կարճ ու կոնկրետ՝ ծնվե՞լ է, թե՞ նոր պիտի ծնվի։
-Ո՞ր մի երեխան էն, որ 9 տարեկան է, էն որ մի տարեկան է, դրա՞նք, թե՞  էն, որ նոր պիտի ծնվի։
-Վաաա~յ, ի՞նչ դժվար եք հասկանում։
-Պա'հ, թե չէ դու հնենց հեշտ-հեշտ բացատրում ես հա՞ , այ քյոփողլի.... ո՞նց որ մեր ֆիզկայի դասատու Ջիլավյան Շուշիկը լինես։ Նյուտոնից պտի մի զադ պատմեր, ինձ տարավ հասցրեց տատիս բախչեն, ինձ պարկացրեց տանձի ծառի տակ, ինքը՝ էդ խիալբազը բըրձրացավ ծառի գլուխը, ու սկսեց ծառը գլխիս թափ տալ , վերջում էլ ճյուղը ջարդվեց... դե տանձքին փուխրա, ութը մետրից ընկավ վրես... հլա լավ էր, որ տատս լոբու մարգերի միջին լոբի էր քաղըմ, շուտ հասավ ու բացատրեց, որ էդ տրյուկ-խնդիրը խնձորի ծառի տակ պըտի արվի։
-Լսի՜ր, քո անունը ի՞նչ է։
-Պասպորտո՞վ, թե՞ ընենց կրճատ, որ ասըմ են։
-Անձնագրով։
-Պասպորտով Անուշավան է։
-Բա ընե՞նց։
-Դե ընենց էլ կարճ Անուշո են ասում:
-Բաաա~ն չեմ հասկանում. հիմա հղին դու՞ ես։
-Ես խի՞ պըտի հղի ըլնեմ, այ ղանջղ, խի կինս չի կարա լինի՞, էս ի՞նչ խոսալու ձև է, էսա կզանգեմ Փաշինյանին ու կասեմ, թե ո՞նց եք վիրավորում արժանապատիվ հեղափոխականնեիին... 10հա խոտ եմ հնձում, 20հա հող եմ վարում, 200 հատ ոչխար եմ պահում, դու էս ու՞մ ես ձեռք առնում... կզանգեմ կգա պատերովը կտա հա։
-Այ ընկեր դու չասեցի՞ր, որ Անուշը հղի է։
-Հա', ես եմ ասել, բա որ Անուշն է հղի, բա հո Վարդգես չէի ասի։
-Հիմա քո անունը Անու՞շ է։
-Հա։
-Բա քո մտածելով հիմա հղին ո՞վ կլինի։
-Արդեն հազար անգամ ասեցի՝ հղին կինս է։
-Խի կնոջդ անունն ի՞նչ է։
-Անուշ է... կնոջս անունը Անուշ է։
-Այ մարդ բա դեմից ասա, որ էրկուսիդ անունն էլ Անուշ է... արդեն լրիվ ուրիշ բաներ էի մտածում։ Լավ էլ տոչնի բըռնացրել եք... Ձեր նշանդրեքը հաստատ գիշերահավասարին էղած կըլի։
-Էդ որդիա՞ն որոշեցիր, որ էրկըսիս անըմն էլ Անուշ է... Իմը Անուշավան է, իսկ կնոջինս՝ Անուշիկ։
-Բայց էրկըսիտ էլ գեղըմը Անուշ են ասըմ՝ ճիշտա՞։
-Հա' ճիշտա, դու ի՞նչ գիտես՝ մեր գեղի հա՞րս ես։
-Չէ', ես Ձեր գեղի հարս չեմ ու ճիշտն ասած ամուսնացած էլ չեմ, ուղղակի լոգիկա:
-Վայ քո լոգիկան մեռնի հա, կյանքս կերար, թեզ արա մի նորմալ բան ասա, փողերս գնաց։
-Քո Փողերը չի գնում, այս համարին զանգն անվճար է։
-Ո՞նց անվճար.. պահոոո~, Փաշինյանը էտ էլա ձրի սարքե՞լ։ Լսը՞մ ես Անուշ, Փաշինյանը լրիվ զանգերն էլ է ձրի սարքել, բա Սերժի վախտ ըսե բան կա՞ր, դաժե մլիցա զանգելն ու մարդ բռնել տալն էր փողով։
-Այ ընկեր, դու կարողա՞ գժվացնում ես, ի՞նչ հիմար բաներ ես խոսում և գիծը ծանրաբեռնում։
-Այ քիրա, էլի սկսեցիր վերջից վիրավորե՞լ, ես հո թռչուն չեմ, որ թառեմ հեռախոսի լարին ու լարը ճըկռի։
-Որպեսզի չվիրավորեմ, հարցիս նորմալ պատասխանիր՝ քո կին Անուշը հղի է չէ՞...
-Հա, բա ասեցի էլի... էնքան պըտի ասես՝ սկսեմ կասկածել։
-Ըհը՜, էդ որ հղի է, պետք է երեխա ծնվի չէ՞։
-Դե էդ հույսով ենք գործին մոտեցել, որ երեխա պիտի ծնվի, բա հո մի զույգ գալոշի համար էդքան չէինք տանջվի։
-Ըհը՜, էդ ծնվելիք էրեխեն արդեն ծնվե՞լ է, թե՞ նոր պըտի ծնվի։
-Վայ քո տունը շինվի, հընենց էլ հեռվից գալիս ես... հունիսին պիտի ծնվի՝ հունիսին, բժիշկն էդ ժամկետն է տվել։
-Բա դեմից ասեցիր՝ ապրիլին։
-Ես ըտենց բան չեմ ասել՝ ապրի՞լ... հա', ասեցիր ո՞ր ամսում ենք, ես էլ ասեցի՝ ապրիլ ամիսն է... լավ չես հասկացել քիրա ջան, օրվա ամսաթիվն եմ նշել։
-Լա՜վ, հիմա ո՞ր ամսում եք։
-Էդ ամսաթվի պահը չի չէ՞։
-Չէ՜, հղիության ո՞ր ամսում եք։
-Էդ եք֊ը ո՞նց հասկանանք։
-Անուշը... անձնագրով` Անուշիկը, հղիության ո՞ր ամսում է։
-Անուշը հղիության ըտենց` 6,5, մոտավոր 7-ի սկիզբ
-Անուշավա'ն ջա՜ն...
-Ասա քիրա ջան։ Մի հատ խնդրում եմ անձնագրով Անուշիկին հարցրեք՝ հղիության ո՞ր ամսում է։
-Անուշ հարցնում է՝ դու հղիության ո՞ր ամսում ես։
-7-ում եմ, ասա՝ 7։
-Ասըմա՝ 7-ում է, աղջի իրո՞ք, էս երբ թռավ։
-Հլա հարցրու սրտխառնոց, բան ունի՞։
-Հարցընըմա՝ սըրտխառնոց֊-բան։
-Ասա՝ չէ, չկա', համ էլ բանը ո՞րն է։
-Ասըմա՝ սրտխառնոց չկա, իսկ բանը չենք կարալ ասենք։
-Իսկ գլխապտու՞յտ, և ընդհանրապես լսափողը մի հատ տու՜ր Անուշին, իյաա՜... տնաշեն կանացի բաներ ենք խոսում, իսկ դու խոսափողը վերցրել ու չանեդ կախ ես գցել....խոսափողը շուտ փոխանցի՜ր Անուշին։
-Կարալ չեմ. հեռախոսը քաղաքային է, լարը կարճ է, Անուշը հեռու է։
-Ասեք թող ինքը գա խոսափողի մոտ։
-Դժարա, մինչև էդ հալին վեր կենա, մինչև հասնի ըստեղ, արևն էրկու կռուգ մայր կմտնի։
-Լա՜վ, իսկ իրեն վատ է զգու՞մ, որ զանգել եք։
-Չէ խի՞ պիտի վատ զգա. իրա համար կռեսլոյին թինգը տված մրգեր է ուտում՝ վիտամին։
-Այսինքն` իրեն լավ է զգու՞մ։
-Շաաատ, կարելի է ասել ես իրենից վատ եմ... էս պոչկեքս սպանում է, ըստեղ էլ մի շաբաթ է անձրևային եղանակ է... չնայած ըստեղ երբ անձրև չի։
-Քաղաքացի ևս մեկ հարց՝ Դուք ո՞ւր եք զանգել։
-Ձեզ։
-Դա հասկանալի է, որ ինձ, եթե ինձ հետ ես խոսում, բայց մտքով ու՞ր ես ցանկացել զանգել, ո՞ր համարով։
-Դե սոցապ էի զանգել, էդ կորոնայի պահով էրեխոնց պահով մի էրկու կապեկ քերելու։
-Բայց գիտե՞ս,որ շտապ օգնություն ես զանգել։
-Հա դե, Փաշինյանն ասեց, որ Բաթոյանի հետ սոցապում էս կորոնայի հետ շատ շտապ արագ արձագանքման օգնության կոմիտե են ստեղծել։
-Չէ', չէ', սա ուրիշ շտապ օգնություն է։ Էն որ հիվանդ ես լինում, զանգում ես, միգալկով ու շուխուր անելով գալիս են, իջնում ես չամադանչիկը բարձրացնում, հետո բժշկին խորհուրդ տալիս, թե ճիշտը որ դեղն է սրսկել պետք, հետո որ վզից կախած լսելու զադը միշտ կոտրվում է ու վերջում էլ ջեբը մի քանի մանեթ ես դնում ու գնումա՝ հիշի՞ր...
-Չէ', չհիշեցի, բայց, փաստորեն, Ձեր մոտ կոպեկ քերել չկա, մանեթ ենք տալիս հա՞։
-Դե մոտավոր հա, և ընդհանրապես Դուք ի՞նչ համար եք հավաքել։
-Դե էդ կորոնայի թեժ գիծը էլի՝ 1֊03։
-Այ այդտեղ եք սխալվել։ Դիմացից պետք է հավաքեք 8 հետո 1 07, ասել կուզե՝8107, հասկացա՞ք։
-Ո՞նց, 1-03 եմ զանգե՞լ, ուզըմ ես ասես շտա՞պ եմ զանգել։
-Այո', այո', շտապ` շտապ օգնություն։
-Վայ քո ղանջղ, աղջի բա շուտ ասա, էս մի ժամ է սաղ կյանքս պատմեցի, դե ռադդ քաշի շան աղջիկ, քեզ հարս տանողի հերն եմ անիծել։
 
-Թուու~, տեհար չէ՞ Անուշ, գաղտնալսման օրենք արդեն ուժի մեջ է ։ Շտապ էի ընկել. շան աղջիկը լավ խոսացրեց։
-Աչքդ էլ հանե՜ց, քեզ ո՞վ էր խնդրել, որ սաղ կյանքդ պատմես։
-Այ կնիկ հլա լավ էր շատ չխորացավ , թե չէ հղիության սկիզբն էլ պիտի պատմեի՝ շուն-շանորդի, ես դրա տիրու դարդը...
 
-Ախչի Անու'շ, տեհար չէ՞, թե ո՞նց ջղայնացրեց էդ ղանջըղը. ասա, որ սխալա տրուբկեն դիր, սաղ կյանքս պատմեցի ու նոր ասում է՝ սխալ ես զանգել։
-Էդ սիգարետը հանգցրու՜, կամ դուս արի դուռը... քեզ սուտի ջղայնացածի տեղ դնելով՝ արանքը մի ճղիլ, հղի եմ։
-Այ ղանջըղ, չեմ էլ վառել. Դու էլ շուխուր մի արա՝ առիթից օգտվելով... լավ հլա զանգեմ իրա տված համարով՝ ո՞րն էր։
-Այ տա, բրախի, սրանք մեզ փող տվողը չեն... թաղեմ սրանց ազիզը, սրանք, որ մեզանից փող չպոկեն, մեզ փող տվողը չեն՝ բրախի ու գնա՜ ոչխարի առաջը, հիմա էլ ոչխարնին չկորչեն ու ավելի շշանաս, առանց էտ էլ մխելա տակիցը կա... ու ոչ միան քո մոտ, Ձեր ցեղըմը։
-Էլի սկսեցի՞ր, <<թաղե՜ս, թաղես...>> սաղին <<թաղես>>։ Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, մարդը բյուջեից սպիսատ է արել, որ չեն ուզըմ տան, ինքը ի՞նչ մեղք ունի։ Հլա համարը հիշըմ ե՞ս՝ ասա՜։
-Համարը քեզ ասեց, ես որտեղի՞ց հիշեմ։
-Դա էլ ես դուզ ասըմ.ո՞նց ասեց, վայթե 1-07։
-Հլա սպասի՝ հվաքեմ։ Ըհը՝ մեկ, զերո յո՜թ։
-Տուուու~ , տուու~, տուուու~... ըհը, գնաց աղջի, հլե դուք էլ թաղըմ-մաղըմ եք, ասըմ եք՝ տրուբկեն կողքի են դնըմ, սթից բոչկեք եք գլորըմ։
-Ալո, բարև Ձեզ, ինչո՞վ կարող ենք օգնել։
-Լսը՞մ ես Անուշ, ասըմա <<ինչո՞վ կարանք օգնենք>>, ուրեմն էս անգամ տոչնի էլ ընգել ենք։
-Ալոոոոոոոո~։
-Հա ալոոո, բարև ապե ջան, ինչ լավ է տոչնի ընգա։
-Ապե չի՜, օրիորդ, ինչո՞վ կարող ենք օգնել։
-Օրիո՞րդ, էրևումա շատ ես ծխում, բաևիկի ձեն ունեիր։
-Ընդհանրապես ողջ կյանքում չեմ ծխել, բայց օրիորդ եմ... դեռ օրիորդ, բայց բաևիկը դուրս եկավ՝ իմ վագրիկ։
-Լա՜վ, էդ հեչ երևի գծերը խառնում են էս գաղտնալսողները, տղամարդու ձեն են գցում, տիկին ջան։
-Էդ օգնելու պահը որ ասեցիր՝ հաստատ ըլնողա չէ՞...
-Լրիվ, առանց կասկածելու, Դուք միայն ասեք՝ ինչո՞վ օգնենք և Դուք պրոբլեմ չունեք, ռազ որ զանգել եք։
-Հա էլի, ըտենց խիստ կարիքից դրդված զանգել եմ, անըմըդ ինչա՞, քիրա ջան։
-Կարեն է անունս, իմ վագրիկ։
-Ի՞նչ։
-Կարե՜ն, բայց կարաս կոշկա էլ ասես։
-Չէ, ոնց որ իրոք էսօր իմ օրը չի. կարողա՞ էլի շտապ օգնություն եմ ընկել։
-Չէ, օգնում ենք, բայց ըտենց շտապ չենք կարող օգնել... մինչև մեր օրենքը ԱԺ-ով չանցնի, շտապ-օգնելը բացառվում է, հիմա ընդհատակում ենք գործում՝ կիսալեգալ։
-Բա Փաշինյանն ասեց՝ ո՜չ մի խնդիր չկա, տնտեսական հետևանքների չեզոքացման բոլոր միջոցառումներն ԱԺ-ով անցել է։
-Չէ', չի անցել, էն ԿԱՄՔ-ը մի քիչ համը հանում է, բայց կանցնի, Ձեզ կոնկրետ ի՞նչ օգնություն է պետք։
-Դե էդ հղիների պահով եմ զանգել էլի։
-Դե հղիների պահով խնդիր չկա. պետությունը գումարը մուծում է, բժիշկները իրավունք չունեն սրսկումը չանելու... Դու՞ք եք ուզում հղիանալ, խնդիր չկա, եկեք պայմանավորվենք, հանդիպենք, ճիշտն ասած՝ շատ կուզեի Ձեզ հետ ծանոթանալ վագրիկ՝ համարս պե՞տք է` մեսիջ անեմ։
-Քուր ջան ես չեմ ցանկանում հղիանալ, կինս՝ Անուշը արդեն...
-Վաաայ, կին ունեք հա՞, ափսո~ս, շատ ափսո'ս, ես էլ ընկեր էի ման գալիս, բայց այնուամենայնիվ, գուցե մի հատ հանդիպե՞նք, ինչպե՞ս է Ձեր անունը։
-Իմ անունը՞, Անուշո է։
-Պարզ է՝ երկու Անուշիկ... ռոզովի։
-Տո չէ ի՞նչ ռոզովի, զոքանչս համոզում էր պաբելկեն ռոզովի փչենք, գոնե՝ սպալնին, բայց ես զոքանչիս ինադու բռնեցի ու ցելի տունը գալուբոյ փչեցի՝ պոլով,պատալոգով-բանով։
-Այ հարգեցի՝ գալուբոյ... չէ մենք հաստատ պիտի հանդիպենք՝ ձև չկա, սա ճակատագիր է։
-Այ մարդ, հանդիպելը կհանդիպենք, դա հարց չի... հլա, որ օգնես էդ փողն էլ ստանամ, իրար հետ էլ կխմենք... կարաս չէ՞ գործը գլուխ գցել։
-Ես մեռա, դաժե կխեմենք հա՞... հաշվիր գործը գլուխ գցած։
-Հա, կխմենք, մեռնելու ի՞նչ կա... ասըմ են՝ էս կոռոնայից մենակ խմողներն են կենդանի մնում։ Տակ չտո՝ դու մեռնելը մտքիցդ հանիր։ Հիմա ո՞նց ենք անում էդ հղիի փողը ստանամ։
-Տո ի՞նչ փող, մերը լրիվ անվճար է. կուզես սրսկումով, եթե չես ուզի տռանսի մոմենտ կարանք սադավորենք՝ մեկի ձվարանները տանք քեզ։
-Տո չէ, ձուն ինչի՞ս է պետք, որ տաք, թափած է` կառնեմ էլի։ Համ էլ ձվեր ասեցիր՝ հիշեցի՝ գալիք զատիկդ շնորհավոր։
֊Արա այ ապուշ, բայց խի փող տաս ու առնես, եթե պետությունն է քո փոխարեն գնում, Դու որտե՞ղ ես մնում։
-Ո՞նց, Փաշինյանը զատիկի ձվերն էլ է ձրի սարքե՞լ, մալադեց, բա հլե ասըմ են։ Ընտրության վախտը էն կողքիս հարևան Անդոն կպել էր, թե մի ընտրի՝ ընդուր էլ մեռավ, ընդիան էլ դենը գնա...
-Բա՜, բա, մեզ համար լրիվ ձրի է։
-Հա ի՞նչ էիր ասու՞մ... Կիրովականին կպած գեղիցն եմ՝ Բզովդալցի Անուշոն եմ։
 
-Ըհը, կակռազ, կգնաս Սաքունցի գրասենյակ, կողքից մի բաժին կա կցված, կդիմես ու ինքը լրիվ հարցերը կլուծի։
-Սաքունցն ո՞վ է, հո էն կոնգոեցի Վրեժի տղա Սաքուլիկը չի՞... դա դժար թե օգնի, հորը ծեծել եմ։
-Չէ', չե'` դա չի... սա կարգին տղա է՝ բոլոր պալիտիկներին ինքն է ծեծմեծում...Հիմա կարևորն այն է, որ Ձեր խումբն իմանամ, որ հարցումը ճիշտ անենք։
-Դե խումբը ո՞րն է... երկու հատ մինչի 14 տարեկան էրեխեք ունեմ, էրկու հատ մինչև 18 տարեկան, մեկն էլ ուզում եմ ունենալ... էդ խմբերով պիտի նայենք։
-Վաուու... 4 հատ ունես ու էլի ուզո՞ւմ ես՝ բրավո... ճիշտ ես մտածել, մերոնք պետք է ավելանան։ Դու իսկական հերոս ես. մեր հանդիպումն ուժի մեջ է չէ՞, բսյց խումբը սխալ հասկացար։ Ես նկատի ունեմ ԼԳԲՏ խմբի, ո՞ր ճյուղից եք։
-Չէ, չորս հատ չունեմ՝ երկուսն են։
-Դու նոր չասեցի՞ր՝ երկուսը մինչև 14, երկուսը մինչև 18։
-Էնա նույն երկուսն են... համ 14-ի մեջ են մտնում, համ՝ 18-ի։
-Լավ՝ կայֆեր բռնելու վախտ չի՝ խումբն ասա։
-Ըտենց չեմ կարա ասել. դա սոցապում կիմանան։ Էդ ԴԴՌՌը ո՞րն է, էն կոմպի մեջի օզուների հե՞տ ես։
-Այ մարդ, ի՞նչ կոմպ՝ խումբը, խումբը։
-Դե ըտենց անգիր չեմ կարա ասեմ։
-Արա, ո՞նց չես կարա, ուրեմն մինչև հիմա չգիտե՞ս... հլա զույգիդ հարցրու։
-Զույգը ո՞րն է, կնգա՞ս։
-Արա դե հա էլի... արդեն քեզ հետ հանդիպումից մտափոխվում եմ։
-Անու'շ, այ Անուշ... ախչի մենք ո՞ր խմբին ենք պատկանում...
-Խումբը ո՞րն է... էտա իմը երրորդի բացասական է, քոնը առաջինի դրական չի՞։
-Աղջի չէ է~, դու էլ ոնց որ էս ախմախի պես դժար ես հասկանում, եսիմ ի՞նչ ԼԴԴԴ խումբ է ասում...
-ԼԴԴԴ... կարողա՞ հիշես, որ Իվանովո էինք, մի զադ իր ծխում, ԼԴ էր, թե ի՞նչ էր։
-էէէէէ։
-Դե էէէ ու, զահրըմար, դու խոսըմ ես... ես որդիա՞ն իմանամ՝ ի՞նչ է դրա ուզածը։
-Այ տա, կարողա՞ պասպորտների սերիան է ուզըմ։
-Վայ թե գիտես, հլա թեզ պասպորտները բեր։
-Ալո՜, Կարեն, հլա գրի՜։ Ուրեմն Անուշինը` AA 45765476 , իմը՝ AB 98762479, էտա չէ՞։
-Տո չէ՜, դա չի, միասեռականի թուղթ չունե՞ք։
-Ախչի միասեռի թուղթ է ուզում, ունե՞նք։
-Միասեռը ո՞րն է, նույն սեռը՞... կարողա՞ նույնականացման քարտն է ուզու՞մ։
-Էրկու կապեկ փող պըտի տան ու մնաց, որ զաչոտնիկս ուզեն... այ տա բրախի։
-Կարեն ջան, կարողա՞ նույնականացման պլաստմասի հետ ես։
-Արա չէ՜, այ ախմախ, էլի պլաստմաս է, բայց պասպորտը չի։
-Լավ ջոգեցի, թե ինչ ես ուզում։
-Հազի'վ, տնաշե~ն։
-Գրի՜... 08579945793, էսա որ կա։ Սա իմն է, իսկ Անուշին չունի... տերտերի թոռ է ու հրաժարվեց։ Ասեց՝ միջին 666 թիվ կա, իսկ ավելի ճիշտ՝ երկու վեց կար, իբր ես էլ երրորդն եմ, խառնեց իրար ու չստացավ։
-Էս ի՞նչ թիվ է որ։
-Սոցիալական քարտի։
-Այ մարդ, ասեցինք՝ չէ... տառեր պիտի լինի։
-Դե տառերը տվեցի AA, AB։
-Մենակ Բ տառը բռնեց, լավ արդեն պարզ է՝ բիսեքսուալ... չէ մեր հանդիպումը երևի չլինի։ Ըսենց կանենք. Սաքունցին կզանգեմ և կզգուշացնեմ, որ սեռափոխման խնդրով հաճախորդ պիտի գա... կգնաս, կասի՝ ինչը, ոնց։
֊Այ ախպեր, ինձ սեռի պահով ասելու, կամ պարզելու վաբշե խնդիր չունեմ։ Չորս անգամ Անուշին տարբեր տեղեր դոպլեր եմ գցել ու ասել են, որ տղա է... հիմա հո փոխված չի լինի։
-Ձյա'ձ, ի՞նչ դոպլեր, դու ընդհանրապես ու՞ր ես զանգել։
-Ո՞նց թե ու՞ր եմ զանգել՝ էլի սկսվե՞ց։ Զանգել եմ սոցապ։
-Ու ի՞նչ հարցով։
-Ոնց թե ի՞նչ հարցով.. էս կորոնայի հաղթահարման ծրագրով ինչ-որ փող է հասնում, զանգեցի տեսնեմ, մեր անունը խի՞ չկա։
-Ջյաձիկո~, պետք է զանգեիր՝ 8107, դու զանգել ես՝107։
֊Այ շան տղա, բա նոր ես ասը՞մ, էս մի ժամա զանգել եմ ու նոր ես ասը՞մ, լրիվ կյանքս պատմեցի... հլա սպասիր՝ բա ու՞ր էի ընկել։
-Ընկել էիր միասեռականների գրասենյակ։
-Դա ո՞րն է որ։
-Դե գեյերի-բանի` Լարա Ահարոնյան։
-Ո՞նց գոմիկների կաբինետից է... դու գոմի՞կ ես։
-Այո։
-Տո այո ու, տիրոջդ մայրիկը... բա շուտ ասա այ տիրուդ դարդը, կյանքս իմացար ու նո՞ր ես ասում՝ տու֊տու֊տու։
 
-Թու՜, ես Ձեր մարդ ասողի։
-Հիմա ու՞ր էիր ընկել... ասի՝ բրախի, գառներն արդեն էկել են։
-Սուս, այ կնիկ, էս վաբշե սխալ կուպե էի ընկել... լավ էր գեղիցը մարդ չտեսավ, թե չէ խայտառակ էի լինելու...
-հլա լավ էր սկայպով չզանգեցիր՝ թե չէ գիշերը յութուբի հերոսն էիր լինելու։
-Էլ ասը՞մ ես, հլա լավ է, որ չհանդիպեցինք՝ համոզըմ էր։
-Գնա՜, գնա... գնա գառներին տուն արա, էդ գործը բրախի այ մարդ՝ էլի տակ տես տալ։
Այ տա բրախի՜. դրանք մեզ փող տվող չեն։ Գնա՜ գառներին տուն արա՜, էդ փողը կորոնավիրուսի պես մի բան է՝ ինքը իբր կա, բայց ո՜չ ոք դեռ չի տեսել ու չի էլ տենալու.... էդ գործը հիլ արա՜ ու քու գործով զբաղվի, սրանցից իսկի ֆռշտեֆալակը չի կարա կապեկ քերի, դու էս ի՞նչ հույսերի մեջ ես, ասի՝ բրախի։
-Բրախիլ չտեմ... Նիկոլն ասելա, որ հասնըմա։
-Ասի՜ բրախի՝ թաղեմ Նիկոլին, մերս փիփերթը չի կարըմ իջացնի բազար։
-Տո հմի ասել էի՝ ում թաղես... նիկոլն ի՞նչ մեղք ունի, մեր հաշվով դուս է գրել... արանքի մարդիկ են թռցնում՝ չէ զանգիլ տեմ... էն կնիկն ասեց՝ կնիկ էլ ասում եմ, ասեց՝ նույն համարը դեմից ութ դիր։
 
Հլա հավաքենք՝ ութը չմոռանամ... ըհը՜, ութ, մի հատ էլ ութ, մի հատ էլ ութ, որ էլ չասեն՝ ութը մոռացել ես։
-Այ ղամմազ, իրեք հատ ութ խի՞ ես հըվաքըմ... հըմ էլ Մեծ Արջի համաստեղություն տես ընկնիլ... մի ութը հերիքա։
-Լա՜վ, կյանքում մի անգամ քեզ լսեմ... ըհը՜, ադբոյ տվի ու հվաքըմ եմ՝ ութ, հետո՞..
-Հետո՝ մեկ, հվաքի՜, հվաքի՞ր։
-Հա, հեռո։
-Զերոյոթ, հվաքի՞ր։
-Հա, հվաքեցի։
-Գնա՞ց...
-Նման մի բան։
-Դա ո՞րն է։
-Դե տուուու, տուու չի անում, բայց մի կնիկ է խոսում։... Ասում է՝ Դուք զանգահարել եք Բաթոյանի կաբինետ, եթե ուզում եք ինքը խոսի՝ սպասեք, եթե չէ՜, հավաքեք՝ ութ։
-Էդ ութերի հետ էլ գործ չունես՝ սպասիր, չնայած՝ կարողա՞ էսօր չգա ու գառները դռանը քնեն։
֊Գառ մառ չկա... պտի մեր հասանելիքը քերվի։ էսա էս կնիկը ոնց որ խոսալը պրծավ։
-Հաստա՞տ կնիկ է։
-Հա բա հո խաբըմ չեմ։
-Եսիմ, էն մնին էլ էիր ասըմ՝ կնիկա, բայց վերջըմ պարզվեց՝ Կարեն է։։
-Հլա սու՜ս.. ո՞նց որ մուզիկա միացավ։
-Գյոզլուկներդ դի՜ր. Մին էլ տեհար սալյուտ էլ տվին՝ աչքերդ չփչանա։
-Ալո, բարև Ձեզ, լսում եմ։
-Ալոոոոո, Բաթոյան ջան դու ե՞ս։
-Ո՜չ, օրիորդ Բաթոյանը մասաժի է։
-Ո՞նց, սա՞ էլ է օրիորդ... էն շտապն էլ չէ՞ր օրիորդ... էս շտապի՞ց է։
-Ո՜չ, սոցապից է...
-Ո՞նց թե սոցապից է... բա որ սոցապից է, Բաթոյանն ու՞ր է։
-Քաղաքացի Ձեզ պարզ ասեցի՝ օրիորդ Բաթոյանը մասաժի է։
-Ո՞նց մասաժի... ինքն է մասաժ անու՞մ, թե՞ իրեն են անում։
-Իրեն են անում. խնդրում եմ արագ ուղղեք Ձեր հարցը։
-Ա ձե՞ռ ես առնըըըըմ. բա որ մասաժի է, ո՞նց հարց ուղղեմ՝ կլսի՞։
-Հարցը ինձ եք ուղղում։
-Քե՞զ, բայց դու ո՞վ ես, որ Բաթոյանին ուղղված հարցը քեզ պադաչ անեմ։
-Ես օրիորդ Բաթոյանի օգնականն եմ և իր բացակայության դեպքում, հարցերին պատասխանում եմ ես՝ հասկանալի՞ է։
-Հա բա դե սռազու ըթե ասա՜, թե չէ մասաժ-մուսուժ։
-Էս հաստատ սոցապից է չէ՞։
-Ասեցինք՝ այո՜։
-Դե ուրեմն լսի քիրիկ ջան։ Ես Լոռեցի եմ..
-Հենց սկզբից հասկացա՝ անցեք առաջ։
-Անու՜շ, սա ոնց որ ջոգող է.. տոչնի ենք ընկել՝ հենց դեմից հասկացավ։
-Այ տա, նրա հետ խոսա, իմ հետ զրից մի անիլ... էն երկուսին էլ էիր ասըմ՝ ջոգող։
-Ուրեմն քիրա ջան, ես Լոռվա Բզոբդալ գեղիցն եմ։ Ունեմ երկու անչափահաս երեխաներ, որոնց հասնում է 26000 դրամ՝ կաժդըմու... բայց դա չեմ ուզըմ։ Կինս հղի է և Նիկոլը՝ մեր թագավորը էլի.. Փաշինյանին գիտես չէ՞, հա ասեց, որ ամեն հղի կնիկարմատ... հա, 100 մանեթ օգտվումա։ Հիմա ես ուզըմ եմ իմանալ՝ մեր հասանելիք 100 մանեթը որդիա՞ն բանկից պտի ստանանք։
-Հարգելի քաղաքացի, նախ Դուք պետք է մուտք գործեք նախարարության կայք...
-Քիրա ջան, օրկու օրա՝ կայքի միջին ենք։
-Դեե, դե պետք է որոնեք Ձեր անուն ազգանունը։
-Ձերը ո՞րն է. իմ անունը պիտի փնտրե՞մ։
-Ինչու հղին Դու՞ք եք։
-Պահոոո~, սկսվեց... Անուշ ինձ բռնի, արդեն կատաղում եմ։ Քիրա ջան ես ընչի՞ պըտի հղի լինեմ... իմ ձայնից չես հասկանու՞մ, որ դա ինձ մոտ բացառվում է։
֊-Հարգելի քաղաքացի, մեր օրերում՝ սիրո հեղափոխությունից հետո ոչինչ չի բացառվում...
-Չէ, հաստատ սկսվեց։ Այսինքը՞ն։
-Դե, ո՞նց բացատրեմ։ Վերցրեք Լառա Ահարոնյանի գիրքը և կարդացեք ու ամեն ինչ պարզ կլինի։
-Անու՜շ, մեր գրադարանում Լեռմոնտովի գրքերից կա՞... ասումա՝ ինչ-որ Լերմոնտովի գրքերից պիտի կարդացվի։
-Հլա էդ տրուբկեն տուր դեսը, արդեն ներվայնությունից վիժում եմ։
-Ալոոոոոոո, ի՞նչ կա այ ղանջըղ և ի՞նչ գրքի մասին է խոսքը։
-Հարգալից խոսեք, տիկին, սա Ձեր գյուղը չի։
-Իյաաա, բա շուտ ասա՝ իմանանք. շատ ճիշտ ես ու դու չես էլ կարող մեր գեղից լինել։ Ուրեմն ուշադիր լսի՜ր՝ այ լածիրակ։ Ճիշտ ես՝ մերը գեղ է ու քաղաք չի, որ ծուխը պնչերքովդ մտնի ու բուղը տա գլխիդ... գեղ է ու ճիշտ ես՝ տիկինն էլ ես եմ... տիկինը ես եմ, քանի որ առավոտ կանուխ կովերին կթըմ եմ, հետը գնըմ հանդը, հետո գալիս մտնըմ բախչեն, հետո մտնըմ փուռը, հետո գնում դաշտ, հետո խոտհարք, հետո փետ եմ բերըմ, ապրանք եմ տանըմ, ոչխար եմ պահըմ, ոչխար եմ կըթըմ, փետ եմ ջարդըմ ու սրա հետ էլ էրկու ըրեխա եմ ունեցել, հմի էլ փորըս չանիսա դիպչըմ... այո տիկինը ես եմ, բա կարողա՞ դու ու քո նմաններն եք, որ մի բան գիտեք՝ էրեսներդ գաջեք, չորս պատի միջից հեռախոսով ասեք դա մեր գործը չի։ Բա Ձեր գործը ո՞րն է՝ հեռախոսով մտավոր գիմնաստիկա՞ն.... շատ խելոք մնացինք, եղանը կվերցնեմ ու էդ ըրեվանըմ կըրեվամ ու կասեմ թե իսկական հեղափոխությունը ոնց է լինում, ոչ թե Ձեր լախատրոնը... Ձեզ խելոք պահեք։ Ուրեմն ասեմ՝ հղին ես եմ՝ հետո՜։
-Դե տիկին, կայքում փնտրեք Ձեր անուն ազգանունը։
-Փնտրել եմ՝ չկա, արդեն 4 օր է օժիտիս մթելը տեղափոխել ենք Ձեր կայք ու ըտեղ ենք քնըմ, հետո՞։
-Գուցե տառասխա՞լ եք արել։
-Ուրեմն լսիր ու տես թե ինչ եմ ասըմ։ Հղին ես եմ, անունս Անուշ է, ազգանունս՝ Առաքելյան։ 4 օր է գրում եմ։ Տո Անուշ Առաքելյան էլ եմ գրել, Առաքել Անուշիկյան էլ եմ գրել, Առաքյալ Նուշիկյան էլ եմ գրել, Անուշավան Նուշիկյան ու Առաքելյան էլ եմ գրել, Նիկոլ Հակոբյան էլ եմ գրել, Աննա Փաշինյան էլ եմ գրել, դաժե Քերոլայն Քոկսին եմ հիշել՝ չկա ու չկա՝ հետո՜.. ուրի՞շ։
-Դե ուրեմն Ձեր տվյալները չեն համապատասխանում։
-Էդ ո՞նց՝ փորս պուճուրա՞, թե՞ իմ տեղը դու ես էխօյի ու դոպլերի գնացել՝ հետո՜, աղջի։
-Գիտեք, ծրագրում ընդգրկված են միայն 27-29 շաբաթական հղիները, գուցե դա է խնդիրը։
 -Ուղիղ 28 շաբաթական հղի եմ՝ ինչպես կասեր կամենտատր Օզերովը, մրցավար Բուտենկոն խաղն ըսկսեց ուղիղ դաշտի կենտրոնից՝ ուրի՞շ։
-Դե գիտեք, Ձեր ամուսինը պետք է աշխատանքից ազատված լինի մարտի 21-23 ընկած հատվածում։
-Ամուսինս ազատման դիմումը գրել է ուղիղ մարտի 22-ին և ինչպես կասեր վրացի կոտե Մախարաձեն՝ մյաչ վցենտրե պոլյա, Բանդարենկո, ուդառ, վաուու՝ գոլ՝ ուղիղ մեջտեղում է՝ 22-ին։
-Իսկ ժամը քանիսի՞ն է դիմումը գրել։
-Անուշո ժամը քանիսի՞ն ես դիմում գրել։
-Դե 12-ին զանգին ու կանչին, մեկին դուրս եկա, մխելա գեղամեջ լռվեցի, մինչ հասա գործի տեղը երկուսի կողմերն էր։
-Վաչոյի հետ էլ էրկու թայլա նառդի գցած կլնես:
-Լսու՞մ ես ժամը երեքի կողմերը։
-Իսկ ավելի կոնկրետ։
-Ավելի կոնկրետ՝ 14։53, ուրի՞շ։
-Տեսնու՞մ եք տիկին, պետք է լիներ 14։46, կառավարության նիստի որոշմամբ այդ ժամն է ֆիքսվել։
-Ուրեմն լսի՜ր, թաղեմ կառավարությանդ էլ, Բաթոյանին էլ՝ հենց սաունայում, թաղեմ Ննիկոլիդ էլ, իսկ քեզ կասեմ ամուսնուս կառոննի խոսքերով՝ դե սիկտիրդ քաշի՝ ղանջղ... պակա։
-Տեսա՞ր, պրծանք, փող չկա... ընենց են արել, որ մի հոգի յա ըստանա, յա չստանա՝ թաղեմ Նիկոլին։
-Այ ղանջղ էլի սկսի՞ր։
-Նիկոլն ի՞նչ մեղք ունի։
-Բա ո՞վ ունի։
-Սաղ էն հիմնարկի քարտողարուհին է մեղավոր... 14։45 պտի մտնեի շեֆի մոտ, հետը մխելա գյալաջի արի ու 14։52 մտա դիմումն ստորագրելու։
-Ո՞նց, քարտողարուհի՞ն էլ է քեզանից հղի՞ ու երկու երեխու փողն էլ ինքն է տարե՞լ։
-Հիմա դու ավելի շատ կատաղում ես, որ փողը տարե՞ լ է, թե՞ որ հղի է։
-Դե մեկը մյուսի շարունակությունն է։
-Չէ ասեմ, որ հանգստանաս՝ հղի չի... չնայած կարողա և հղի է, ինձ շեֆի հետ ունեցած գաղտնիքները չի պատմում։
-Բա 10 րոպե էդ ի՞նչ էիք գյալաջի անում, ինչի՞ մասին։
-Դե պատմում էր քրոջ աղջկա նշանդրեքի խնամու հագու կապից՝ ասեց տղու մերը գազարագույն կալգոտկի էր հագել, կանաջ դեյրի հետ ու ռոզովի պամադա էր քսել ու ըտենց ծիծաղում էինք՝ էփեջա ծիծաղեցինք։
-Կծիծաղես, բա ի՞նչ կանես՝ տեհար թե ո՞նց ֆռռացրին։
-Աղջի դե սպանեցիր՝ մատի փթաթան ես արել՝ ֆռացրին հա ֆռացրին... ես որ ուշ եմ ստորագրել, իրանք ի՞նչ մեղք ունեն։
-Այ Տորիչելլի, եթե ասեինք երկուսն անց քառասուն, իրանք կասեին՝ մեկին։ Եթե մենք ասեինք՝ մեկին, իրանք կասեին՝ 11-ին՝ լախատրոն։
-Ախչի, մթա դուզ ես ասըմ... հա էլի, ինչ ուզեին կասեին, հլա էս աֆերիստ շան տղերքին, մեզ էլ միամըտի տեղ են դրել։ Ասեցինք՝ լոռեցի ենք, բայց հո չասեցինք՝ աշխարհքիցը բեխաբար ենք....
Հլա դրանց նայի, մեզ ոտի վրա ֆռացնըմ են։
-Բա որ ընտրության վախտն ասըմ էի դրան ձայն մի տու՜ր, ասըմ էիր՝ Նի՜կոլ, Նիկոլ... տեհա՞ր, թե Նիկոլդ ի՞նչ արավ։
-Ախչի ովա՞ դրան ձայն տվել... դա ովա՞ որ ես դրան ձայն տաի։
-Պա'հ, պա'հ, պա'հ.. արդեն խրամատները փոխեցի՞ր։
-Չե դրուստ ՀՀԿ-ին եմ ձայն տվել։
-Այ բեմուրազ ՀՀԿ-ն չէր դրել)
-Ո՞նց չէր դրել... դրել էր ու ձայնս Մարուքյանին եմ տվել։
-Մարուքյանը ՀՀԿ չի։
-Բա ինչա՞։
-Վայթե դաշնակա։
-Տո ովա դրանցի բան հսկանըմ։
-Գնա՜, գնա՜, դրանք սաղ նույնն են , պալիտիկան քո բան չի,գառները մնացին։
-Ա դե գնըմ եմ էլի, կյանքս կերար։
-Ու հլա ե՞ս եմ քու կյանքը կերել հա՞ ու ոչ թե դու իմը՞։
-Ռադ էլի է ղանջըղ.. քեզ դեսը ղարգողի...
Բեեեե~... հռիա~, հռիա~...

Армен Аргинян