Ապարանցի Մկան վազքուղին

11/04/2020 00:42
Ապարանցի Մկան վազքուղին

Գիտեի՞ք, որ քաղաքական լանդշտաֆտում մի նոր Մուկ է ի հայտ եկել՝ ի հեճուկս մխչյանցի անգործի:Մինչ իշխանափոխությունը ապարանցի հացթուխ՝ Կարեն Եղիազարյանը , մերձավոր շրջապատում  անկեղծանում ու վստահեցնում էր բոլորին, որ Սերժ Սարգսյանն է իրեն վերապահել Ապարանի քաղաքապետի պաշտոնն ասելով.
-Ապարանին տիրություն արա:
Ու քափ-քրտինք մտած, ապարանցի Մուկը՝ ,,Գնթունիկի,, Կարենը, մտավ ընտրապայքարի ՏԻՄ ընտրություններում, իր մրցակից պանրագործին՝ հաղթելով ձայների մեծամասնությամբ:Կախարդական փայտիկի զորությամբ, ապարանյան Մուկը, խալիապատեց ու եվրոպական շինության վերածեց քաղաքապետարանը՝ շփոթեցնելով ցեխոտ ոտնամաններով այցելուներին: Հասակով կարճ, սակայն, քիթն ամպերին պարզած այս հացթուխը, ով շրջապատված էր օլիգարխ Լֆիկով ու հանցագործ՝ Աղվան Հովսեփյանի տիպի մարդկանցով, մի փոքր ժամանակ անց  ուրացավ ՀՀ  3-րդ նախագահին՝ նետվելով Նիկոլի ծոցը: Ապարանում,  ջիգյարով,  մի դհոլ ու զուռնա ածեց , ,, Գնթունիկի,,  աշխատակիցներն իրենց  դեղնակտուցավոր հագուստներով նետվեցին փողոց՝  խնդրելով վարչապետ Նիկոլին, մի րոպեով մտի  ներս:

Իջևանցի Գիժն էլ, շփոթված այդ  ջերմ ու սիրառատ  ընդունելիությունից՝ բերանը բացել էր մինչև ականջներն ու անձեռոցիկ չէր գտնում՝ գինոտ միրուքը մաքրելու համար :Ապարանյան մեր լրատուն տեղեկացնում է, որ հացթուխ քաղաքապետն  իր  աջ թևին՝ Հայկին օր ու գիշեր ,,տրիներովկա,, անել է տվել, թե ոնց պիտի գինու բաժակը լցնի, հյուրասիրի ու լավով ճամփու դնի վարչապետին: Ըստ մեր լրատուի, իր բնից, ապարանցի Մուկը, սրտի արագ զարկոցներով,  ակընդետ հետևում էր ընդունելիության  ողջ ընթացքին, հեռախոսով՝ պատասխանելով  ուժայինների հարցերին: Ասում են, վերջերս, նա մի առանձին ջանքով էր հոտոտում, թե ու՞մ մարդն է ԱԱԾ նախկին պետ՝ Արթուր Վանեցյանը:
Այս ինչ  զուլում է: Հայոց Մեծ Մուկը՝ Հովիկ Աբրահամյանը  թքեց` նա այսուհետ նմանակ ունի:
Լիանա Մխիթարյան