Տնետուն ընկած, խնդրում է լռել` չմատնել իրեն

09/04/2020 15:58
Տնետուն ընկած, խնդրում է լռել` չմատնել իրեն

Արարատի մարզի Գեղանիստի մի բնակչուհի, քիչ առաջ, տեղեկացնում է մեր կայքին, որ կեղծ,, իրավապաշտպան,,՝ Սամվել Գաբրիելյանը մեր հրապարակումներից ահաբեկված՝ ներկա պահին տնետուն ընկած, խնդրում է լռել, չմատնել իրեն, երբ իրավապահները այդ մասին հարցումներ անեն իրենցից: Օրինակ, Արմեն Օրդոյանի որդուն, ով երիկամային ծանր հիվանդությամբ է տառապում, և ինքնըստինքյան ազատված է ծառայությունից, Ս. Գաբրիելյանը խաբեությամբ  հորից գումարներ է վերցրել, իբր  բանակից ազատելու համար: Տեղեկացնենք, որ  հնարամիտ՝ Սամվել Գաբրիելյանը  տարիներ առաջ ընդունվել է ՀՀ ՊՆ-ում աշխատանքի, որի ընթացքում կեղծ առողջական համապատասխան փաստաթղթեր  է պատրաստել և ազատել հայոց բանակում ծառայելուց  իր հարազատ որդուն՝ Էրիկ Եփրեմյանին, ապա աշխատանքից ազատման դիմում գրել և դուրս եկել ՊՆ-ից:Հիշեցնենք, որ մեր 19.03.2020թ ,26.03.2020թ,30.03.2020թ,09.04.2020թ զետեղված հոդվածներում պատմել էինք  նաև, որ վերը նշած խարդախ ,,իրավապաշտպանի,, մասին, ով Գեղանիստում բացել է անվճար իրավական-խորհրդատվական ծառայություն, որի անվան տակ մարդկանցից 1000-ական ԱՄՆ դոլարներ է շորթում: Նշել էինք տուժածներից մի քանիսի անունները:
Նարինե Հասրաթյան