Զավեշտալի միջադեպ՝ ափսոսանքի ելքով

09/04/2020 15:40
Զավեշտալի միջադեպ՝ ափսոսանքի ելքով

Այսօր, խմբագրությունից հոգնած  տուն գնացի և որոշեցի  հարևանիս ծառեր էտող մկրատն, ի վերջո,  վերադարձնել: Երկաթե հսկայական դարպասից ներս մտա և տեսա, որ պատի մոտ խմբված մարդիկ,  անհանգիստ քաշքշում էին պատին հենված փայտե աստիճանը: Մոտեցա:
-Իջի՛ր, վայր կընկնե՛ս,-գոռում էր հարևանուհիս:
-Չե՛մ իջնի, թողե՛ք ջնջեմ,-լսվեց վերևից  Հով
իկ պապու ձայնը:

-Իջի՛ր, երազումդ օ՞ձ ես տեսել, այ մա՛րդ:
-Չէ, գյոռբագյոռ Լևոնին եմ տեսել,- պատասխանեց պապը:
Պարզվեց, 94 ամյա 
Հովիկ պապը, երեկ լսելով ՀՀ առաջին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը, զայրացած, որոշել էր  սեփական ձեռքերով, թաց ջնջոցով, տան դրսի   պատի ճակատից մաքրել,  2018 թ-ին նկարիչ բարեկամի նկարած  հեղափոխական Նիկոլի դեմքը՝ դուխով գլխարկով:

-Ափսո'ս,-մտածեցի ես,-ինչ լավ տեսանյութ  բաց թողեցի,  բայց,  ի՞նչ իմանայի, որ մկրատ վերադարձնելով՝  կհանդիպեի պատմական փաստի:
-Խաբեցի՜ն, խաբեցի՜ն, հրան էլի  խաբեց, ես քո….,- դարպասների մոտ հեռվից լսվում էր դեռևս  չհանդարտված, ներքև իջած ծերունու  խզված ձայնով  ուշունցները:
Անի Մադոյան