Գեղանիստցիներին տանում բերում են Մասիսի ոստիկանությունում

08/04/2020 11:31
Գեղանիստցիներին տանում բերում են  Մասիսի ոստիկանությունում

ՀՀ  Փաստաբանական պալատի մեր լրատուն հայտնում է, որ  Արարատի մարզի Գեղանիստ համայնքում գործում է փաստաբանական մաֆիա հանձինս՝ փաստաբանական գործունեություն արտոնագիր թիվ 561 Համբարձում Հարությունյանի, տես՝ լուսանկարը, ով կատարում է Սամվել Գաբրիելյանի անմիջական հրահանգները: Երիտասարդ, այս  անփորձ փաստաբանը մութ գործեր է սկսել խարդախի համբավ ձեռք բերած ՝ Սամվել Գաբրիելյանի հետ: Բանն այն է, որ Գեղանիստ համայնքում, Սամվել Գաբրիելյանը, գնել է առանձնատուն և այն վերածել իբրև  անվճար իրավական, խորհրդատվական  ծառայությունների գրասենյակի: Ըստ մեր լրատուի, մեծ թվով մարդիկ են հայտնվում վերջինիս հյուսած ցանցում՝ թողնելով պատկառելի գումարներ:

Այս  իրավապաշտպան-մաֆիոզ խմբի աձանցքային դերը պատկանում է Սամվել Գաբրիելյանի որդուն՝ Էրիկ Եփրեմյանին, ով ավտոմեքենաների շուկայից և տարածաշրջանի մարդկանցից բազմաթիվ այցելուներ է ապահովում հոր օֆիսը՝ իրավական խնդիրները լուծելու համար:

Ի դեպ, Էրիկ Եփրեմյանը խուսափել է հայոց բանակում ծառայելուց՝ հոր թեթև ձեռքով, ով այդ նպատակով աշխատանքի է ընդունվել ՀՀ ՊՆ-ում, ապա անմիջապես ազատվել աշխատանքից, երբ հաջողացրել է որդու ազատման հարցը լուծելուց:Օդում լուրեր կան, որ այս մարդկանց հովանավորում է գեներալ՝ Կոմանդոսը:Ըստ մեր լրատուի, Էրիկի մայրը՝ Անահիտը, Կոմանդոսի  տան մտերմիկ այցելուն էՀայր և որդի, այս ամենից ոգեշնչված, գեղանիստցիներին 1000-ական ԱՄՆ  դոլարներով խաբում ու ,,քցում,, են՝ առանց որևէ վախի:

Այս մասին մեր կայքը մանրամասնորեն գրել էր իր նախորդ համարներում:Մարդկանց զայրացնում է նաև Էրիկի ,,պոռշ,,  ու  ցինիկ պահվածքը, երբ նա ավտոմեքենայով  և կատաղած վագր-շնով վախեցնում է գեղանիստցիներին: Օրերս, թասիբով մի քանի գեղանիստցիներ անձամբ էին հաշվեհարդար տեսել Էրիկի հետ՝ ծեծելով նրան սեփական տան մեջ: Էրիկը  այս մասին, հայտարարություն է տալիս Շենգավիթի ոստիկանությունում:Ապա, Մասիսի ոստիկանություն է այցելում հոր հետ:  Ըստ մեր լրատուի, այս  ընտանիքը բազմաթիվ բնակարաններ է ձեռք բերել տան անդամների անունով, այսպես՝ մայրը՝ Անահիտը բնակվում է Երևանի Մալաթիա- Սեբաստիայի Սվաճյան 20 բն 19-ում, Հայրը՝ Սամվելը՝Շենգավիթ Ղարիբջանյան փ 50-ում, Գեղանիստի 4 փ 16/1  տուն էլ գնել են 40- 50 հազար դոլարով:

-Մեզ ամեն օր տանում-բերում են ոստիկանություն,-ասում են գեղանիստցիները,-սկզբից դիմեցինք մամուլի օգնությանը, պատմելով հոր և որդու սրիկայությունների մասին, բայց ոչ մի իրավապահ չարձագանքեց, մենք էլ ապավինեցինք մեր բազկին ու դաս տվեցինք անդաստիարակ, դասալիք Էրիկին,-ասում են զայրացած բնակիչները,-մեր երեխեքից ինչո՞վ է առավել էդ լակոտը, կամ ո՞ր արժանիքի համար է խուսափել ծառայելուց, որ էսօրվա օրով խաբում-տանում են մեր փողերը, վախեցնում մեզ, մեր կնանիքին ու էրեխեքին՝ օրը ցերեկովՀերը՝ կլաուզնիկ, ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության տնտեսական բաժնի մի աշխատակցի հետ գործ է անումՓող են սարքում իրար հետ՝ մեր գյուղի բնակիչների վրա, ո՞նց լռենք, ու՞մ դիմենք ասեք,-զայրացած հարցնում են տեղաբնակները:

Նարինե Հասրաթյան