Ցրտահարության վտանգ՝ հանրապետության տարածքում

06/04/2020 16:42
Ցրտահարության վտանգ՝ հանրապետության տարածքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացում է արել այն մասին, որ ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի եւ Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերեւույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերեւույթին -2․․․-3 աստիճան ցուրտ:
Ապրիլի 7-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում 12-15 աստիճանով։
Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +8+10:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +6+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,  
Լոռիում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ -2+2,  
Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ 0+5,   
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5, 
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +7+9,
Արարատում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +10+12,  
Արմավիրում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +10+12,  
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +10+12,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +1+6,   
Սյունիքի նախալեռնորում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+1,
Արցախում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+1 (հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +1+6):