Չարախոսների համար. Մեյմանդարի շուկան ախտահանվում է (Տեսանյութեր)

31/03/2020 15:15
Չարախոսների համար. Մեյմանդարի շուկան  ախտահանվում է  (Տեսանյութեր)

Արարատի եւ Արմավիրի մարզերի միջակայքում գտնվող «Մեյմանդարի» բնամթերքների շուկայի վաճառողներն ու գնորդները տեղեկացնում են մեր կայքին, որ օրերս հրապարակված կադրերը, որում իբր, չախտահանվող գետնից են վաճառում ու գնում բնամթերքները, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:
-Հանրությանը չի կարելի մոլորեցնել՝ վատաբանելով ժողովրդի կողմից սիրված շուկան, որն արդեն մի քանի տարի է, ինչ  արդի պայմաններով է վերակառուցվել ու թարմացվել,-ասում են մեզ դիմած մարդիկ,- Ի՞նչ է նպատակ ունեն գյուղացու հացը կտրե՞ն, այս շուկան էլ, որ վատաբանեք ու փակեք, բա մենք ինչո՞վ ապրենք:

ահա ձեզ կադրերը և տեսանյութը, մեր  խոսքերի լուռ վկաները:


Հ.Գ.  Մեր թղթակիցը, երեկ շրջել է շուկայով և ականատես եղել ախտահանվող աշխատանքներին և աշխատակիցների, վաճառողների ու գնորդների  հիգիենիկ կանոների պահպանմանը: Հիշեցնենք, որ «
Մեյմանդարի» բնամթերքների շուկան, շուրջ 6 հա տարածքով, արդեն մի քանի տարի է, ինչ կառուցված է եվրոպական չափանիշներին  համապատասխան: Այստեղ ապահովված են աշխատակիցների, վաճառողների, գնորդների կենցաղային բոլոր հարմարությունները: Բարձրակարգ  ու հարմարավետ, փակ և բացօթյա սրճարան՝ ըստ եղանակի, հացի փուռ, խորտկարան, սանհանգույցներ, փակ տաղավարներ՝ պաշտպանված արևից ու անձրևներից, հագուստի տաղավարներ, ավտոմեքենաների համար նախատեսված կայաններ, մի քանի տակ արված ասֆալտով եւ իր գծանշաններով:Դեռևս կիսակառույց վիճակում է հյուրանոցը, որը նախատեսված է օտարերկյա  վաճառողների համար:


Շուկայի տնօրեն՝ Արթուր Մարտիրոսյանի խոսքերով.
-Շուկան օրեցօր  ընդլայնվում է, վերակառուցվում: Կարող ենք բազմաթիվ օտարերկյա վաճառողներ հյուրընկալել, ստեղծված  են գրավիչ պայմաններ դրա համար,-ասաց Ա. Մարտիրոսյանը,- Այսօր, Իրանի, Վրաստանի  հանրապետությունից, ՀՀ տարածաշրջանի բոլոր համայնքներից  ունենք վաճառողներ, որոնք  երկար ժամանակ է, ինչ  սիրով մեր շուկայում են հանգրվանում:



Մեյմանդարի բնամթերքների շուկան  բազմամարդ  է ու պահանջված: Երկրի կայուն տնտեսական տեմպերի դեպքում շուկան կդառնա մրցունակ ու անգերազանցելի,-ավարտեց խոսքը  շուկայի տնօրենը:
Ամալյա Սահակյան