Խաչփարում գողությունները վերսկսել են

31/03/2020 13:19
Խաչփարում գողությունները վերսկսել են

Արարատի մարզի Խաչփար համայնքի բնակիչներն ահազանգում են մեր խմբագրությանը՝  և տեղեկացնում, որ իրենց համայնքում վերսկսվել են գողություններըԵրեկ, իրենց համագյուղացի՝ Հայկանուշ Քոչարյանին պատկանող գյուղնշանակության հողամասից  գողացել են 30-ից ավել՝  3-4 տարեկան  ընկուզենու տնկիներ: Մեկ ամիս առաջ էլ, ըստ նրանց, գողացել են մեկ կոնդիցիոներ: Տեղաբնակները մեզ վստահեցնում են, որ գողությունը կատարել են իրենց համագյուղացիներ՝ Նիկոլն ու Պետրոսը


Տես՝ լուսանկարները: Ըստ մեզ ահազանգողների, գիշերվա 3-ին, այս երկու բնակարանային գողերը, որոնք նաև  մտավոր հետամնաց են, կոտրում են համայնքում տեղադրված նկարահանող սարքը և կատարում գողություններ:

Հ.Գ. 1 Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ 2019թ-ի աշնանը մեր կայքը համայնքի բնակիչների խնդրանքով, անդրադարձել էր իրենց համայնքի բնակարանային գողերին, մտավոր հետամնացներ, մանկապիղծներ՝ Նիկոլ Կարապետյանին և Պետրոս Տոնյանին և նրանց հովանավոր, խարդախ, ՀՀ ՊՆ կապիտան և լրագրող ներկայացող՝ Նաիրա Ասրյանի բանդիտական գործունեությանը, որն իրականացնում էին Խաչփար   համայնքում՝ հափշտակելով ու տանելով խաչփարցիների ունեցվածքը: Մանկապղծության հետևանքով՝ Խաչփարում անհայտ կորավ 14-ամյա  անչափահաս՝ Ռուզաննա Եսայանը: Նիկոլ Փաշինյանի անունից, ապակողմնորոշելով որոշ լրատվական  միջոցների, այս կեղծ ,,կապիտանը,,  մարդ էր բերում Խաչփարի համայնքապետի վրա, ներկայացնելով վերջինիս, որպես ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա, հոխորտում համայնքապետի վրա՝ սարսափի մեջ պահելով Մասիսի ոստիկանությանըԱյս մասին մենք մանրամասնորեն գրել ենք մեր անցյալ տարվա հրապարակումներում: Որոնց արագ արձագանքեց Մասիսի նախկին, նորանշանակ ոստիկանապետ՝ Գևորգ Պողոսյանը,  ՀՀ ԱԱԾ-ն, ինչի արդյունքում գտնվեց կորած երեխան,  ,,անհետացավ,, վարչապետի թուր ներկայացող՝ խարդախ կինը՝ Նաիրա Ասրյանը և բնակարանային գողությանը դադար տված Նիկոլն ու Պետրոսը կորան տեղաբնակների աչքից:
Հ.Գ 3 Այս բոլորը մանրամասնեցինք Մասիսի նորանշանակ ոստիկանապետի համար, ով  լուրջ գործ ունի կատարելու  ԽաչփարումՄեր կայքն իր ուշադրության ներքո կպահի այս  թեման:
Անի Մադոյան