Ինչից ենք զրկվում կորոնավիրուսային հիստերիայի շահագործման արդյունքում

31/03/2020 11:59
Ինչից ենք զրկվում կորոնավիրուսային հիստերիայի շահագործման արդյունքում

Պետք է լավ պատկերացնենք Հայաստանում և առհասարակ աշխարհում ստեղծված սոցիալական, տնտեսական ու քաղաքական աննախադեպ ծանր իրավիճակը և այն, թե ինչից ենք զրկվել կորոնավիրուսային հիստերիայի շահագործման արդյունքում։
Եվ այսպես, այսօրվա դրությամբ ապրում ենք մի աշխարհում, որտեղ անորոշ ժամկետով մասամբ կամ ամբողջությամբ չեղարկվել են մարդու հիմնական և անօտարելի անձնական իրավունքները, այդ թվում՝
1. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը;
2. Մասնավոր կյանքի անձեռնմխելիության ու գաղտնիության իրավունքը;
3. Ազատ աշխատանքի իրավունքը;
4. Հանգստի իրավունքը;
5. Տեղաշարժի ազատության և բնակության վայրի ընտրության իրավունքը;
6. Ազատ ձեռնարկատիրության իրավունքը;
7. Մտքի և խոսքի ազատության իրավունքը;
8. Պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու իրավունքը;
9. Կրթության իրավունքը;
10. Ստեղծագործելու ազատության իրավունքը;
11. Ընտանիքի, մայրերի և երեխաների պաշտպանության ու օգնության իրավունքը;
12. Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը;
13. Հասարակական և քաղաքական միջոցառումներ անցկացնելու իրավունքը;
14...
15...
Սա «ժողովրդավարական» վերնախավերի սկսած բռնաճնշումների դեռևս ոչ-ամբողջական ցանկն է։
Բայց միաժամանակ սա սկիզբն է մարդու ազատությունների և իրավունքների համար մղվող պայքարի մի նոր և անպայմանորեն հաղթական փուլի։ Համենայն դեպս, այդպես է հուշում համաշխարհային պատմության ու քաղաքական գործընթացների մասին գիտելիքը...

Արմեն Այվազյան