Մահազդ

31/03/2020 08:06
Մահազդ

Մահացել է աշխարհահռչակ հայ գրոյսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին: Շախմատիստն իր թվիթերյան էջում գրառում է արել.  «Խոսքեր չունեմ՝ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով.. Սիրում եմ քեզ, քաղցրիկս, Խոր քուն մտիր»։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ, Երևանյան լճի մերձակայքում գտնվող կամրջի տակ Արիանա Կաոլին, նա Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի հենասյանը: Փրկարարները նրան հոսպիտալացրել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։ Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան և հոլանդական ծագումով շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր: Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017 թվականին։