«Արտոնյալ է այս դասալիքը, թե՞՝ ոչ,-հարցնում են հարևանները,- մեր տղաներից ինչո՞վ է առավել»

30/03/2020 15:57
«Արտոնյալ է այս դասալիքը, թե՞՝ ոչ,-հարցնում են հարևանները,- մեր տղաներից ինչո՞վ է առավել»

 
Մեր կայքը հետևողական լինելով բարձրացված յուրաքանչյուր խնդրին, հարց է հղում ՌՈ-ը և պատկան մարմիններին.
-Հարգարժան Ռազմական Ոստիկանությու՛ն,  պատկան մարմիննե՛ր, մեր 24.03.2020թ.-ի «Մտել էՀՀ ՊՆ աշխատանքի՝ որդուն ազատելու համար» և «ՀՀ Ոստիկանները  թերացան. Գյուղացիներն  անձամբ են հաշվեհարդար տեսել՝ ծեծելով խարդախիորդուն» վերտառությամբ հոդվածներում, Գեղանիստի բնակիչների հորդորով տպագրել էինք կոռուպցիոն փաստի մասին, որի արդյունքում հայոց բանակից ապօրինաբար ազատվել է  Էրիկ  Սամվելի Եփրեմյանը, ով իրավապաշտպան՝ Սամվել Գաբրիելյանի որդին է: Բանակից ազատված  արտոնյալ տղան անհանգստացնում է համագյուղացիների իր վարքով, վագր-շնով, ավտոմեքենայով ու հոր «սարդոստայնը» տեղաբնակներին հրելով:
Հորը գործեր է փոխանցում, ինչի արդյունքում քցվում են գյուղացիները ՝ վնասվելով  1000-ական  դոլարով: Պատկան մարմինների լռությունից դրդված՝ օրերս, գեղանիստցիները մտել են Էրիկենց տուն և հաշվեհարդար տեսել նրա հետ՝ ծեծելով վերջինիս: Հրապարակային այս հարցադրման պատասխանն ենք ակնկալում իրավապահ մարմիններից, այլապես տեղաբնակ բնակիչների այն պնդմանը, որ «գումար են կերել, ու ոչ մեկը մյուսի թաթը չի տրորի» տեսակետը կարող է ճշմարտություն դառնալ:

ԱնիՄադոյան