Իշխանություններն անհաղորդ են՝ օրավարձով ապրող թոշակառուները մնացել են հացի ու ջրի հույսին
30/03/2020 12:31

Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի բնակչուհի՝ 69-ամյա Գոհարիկ Հակոբյանը դիմել է խմբագրություն՝ հավատալով, որ իր խնդիրը բարձրաձայնվելուց հետո լուծում կստանա: Տիկինը տեղեկացնում է, որ արտակարգ դրության եւ սահմանափակումների
այս օրերին սնվում է միայն ջրով եւ մի կտոր հացով։ Թոշակառու Գոհարիկ Հակոբյանը օրավարձով
աշխատող է, ունի առողջական խնդիրներ, սոցօգնություն ստանալու
համար հունվար ամսին նամակ-խնդրանքով դիմել է մարզպետ Գարիկ Սարգսյանին, սակայն մինչ
օրս պատասխան չի ստացել։
-Ոտքս վիրահատելու
համար բանկից փող եմ վերցրել ու տոկոս եմ վճարում ամեն ամիս։ Թոշակս ընդհամենը 30 հազար
դրամ է, ստանում եմ ու վճարում բանկին, գոնե մի քիչ օգնեն ապրեմ, հատկապես էս կարանտինի
ժամանակ։ Ես ջրով եմ ապրում կամ մի կտոր հացով։ Էս տարիքիս գնում եմ դաշտերը օրավարձով
աշխատում եմ, հիմա էլ այդ աշխատանքն էլ չկա։ Ամուսինս հաշմանդամ ազատամարտիկ է, թողել
է ինձ գնացել, երեք երեխաներիս միայնակ եմ մեծացրել, իրենք էլ Երեւանում վարձով են
ապրում, չեն կարող ինձ օգնել, մենակ չգիտեմ ի՞նչ անեմ։ Քանի անգամ գնացել եմ մարզպետարան,
ասել են՝ սպասի կլինի, բայց ե՞րբ կլինի....-հուսահատ պատմեց Գ․ Հակոբյանը։
Հերմինե Մանուկյան

- Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ
- Մեր օրեր՝ Գենշտաբ_բանդիտներ պայքար, պոնչը (Նոքս) (Տեսանյութ)
- Արթուր Ղազինյան. Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին
- Մարտի 6-ին, ժամը 15։00-ին, արի՛ Բաղրամյան...
- ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին. «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա
- Զավեշտ.ընտրություն անել պարզելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը կընտրվե՞ն, թե՞ ոչ.
- Մի բան, որը դուք չեք տեսնի մամուլի ասուլիսում(Տեսանյութ)
- Պեսկով. Կրեմլի համար Ռոբերտ Քոչարյանը բարեկամ քաղաքական գործիչ է
- Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ֊ում (կոլաժ)
- Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին