Խաչիկ Ասրյան. Առողջ ապրելակերպը` Կորոնավիրուսը սատկացնող միջոց

30/03/2020 12:08
Խաչիկ Ասրյան. Առողջ ապրելակերպը` Կորոնավիրուսը սատկացնող միջոց

Ընտանիքապա՛շտ Հայեր
 
        Ձեզնից յուրաքանչյուրի առողջությունը և անվտանգությունը գերարժեք է, քանզի ամեն Հայ մի մասն է Հայաստան աշխարհի և Հայոց պատմության։ Հայն  ունի հարուստ անցյալ, որը լցված է պայքարով և արյամբ, բայց և այնպես՝ հաղթանակով թագադրված։ Անհայտ հանգամանքներում ձևավորված և աշխարհով մեկ տարածված COVID-19-ը՝ Կորոնավիրուս ասվածը, չի կարող մեզ՝ հայերիս ընկճել։
Վստա՛հ եղեք, որ  ցանկացած վիրուսի դեմ հնարավոր է պայքարել, եթե առողջ ես, իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ, ինչի մեջ մտնում են ամենօրյա պարտադիր մարզումներն ու ճիշտ սննդակարգը։
        Աստծո յուրաքանչյուր օրը, առավոտյան սառը ջրով լվացվելուց հետո,  15-30 րոպե տրամադրեք մարզումներին՝ արագ  քայլ, թեթև վազք,նախավարժանք, ձգումներ, կքանստում, պրես։
Հետևե՛ք Ձեր սննդակարգին և ունեցե՛ք սնվելու հստակ ռեժիմ, հրաժարվե՛ք ծխախոտից, ոգելից խմիչքներից և ավելի առողջ կլինեք։
«Ընդդեմ Կորոնավիրուսի՝ առողջ ապրելակերպով»
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

 կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան