Սա լինելու է ընտրություն համահայկական անվտանգության ու նյութապաշտության միջև

26/03/2020 20:33
Սա լինելու է ընտրություն համահայկական անվտանգության ու նյութապաշտության միջև

Հայտարարություն

Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։
Առաջադրվել են Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածու և մեկը բացառիկ՝ Վիտալի Բալասանյան։

Միայն Արցախի Հերոս, գեներալ Բալասանյանն է, որ ներկայիս ծայրահեղ վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ի զորու է ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, վերացնել մեր ներքին խրամատները, վերականգնել մեր համազգային միասնականությունը, ապահովել Արցախի ներքաղաքական կայունությունը և անշեղորեն իրականացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նպատակային արդյունավետ քաղաքականություն։
Սա լինելու է ընտրություն համահայկական անվտանգության ու նյութապաշտության միջև, հերոսական կենսագրությամբ ապացուցված պատասխանատվության ու պատեհապաշտության, արկածախնդրության միջև, արժանապատվության ու քծնանքի միջև։
Այս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը։
Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության քաղաքացին պատմական այս պահին իրեն բնորոշ վճռականությամբ, սկզբունքայնությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով կկատարի ճիշտ ընտրություն։
ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ – ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ 
Դավիթ Շահնազարյան
26 մարտի,2020թ