Խարդախությամբ՝ պետական գումարներ է յուրացրել 5 տարում

26/03/2020 14:02
Խարդախությամբ՝  պետական գումարներ է յուրացրել 5 տարում

ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր հավաստի աղբյուրը փոխանցում է, որ Երևանի Շենգավիթի Ղարիբջանյան փ 50-բնակիչ՝ Սամվել Վոլոդիայի Գաբրիելյանը 2013թ-ից  մինչև 2017թ-ի 01. 09-ը, կեղծ փաստաթղթեր է պատրաստել ՝ ԼՂՀ պատերազմի  3-րդ կարգի հաշմանդամության, տրավմա՝ կեղծ աշտորոշման, և աշխատանքային ստաժի հիման վրա ստացել ամսեկան՝ 27, 660դրամ պետական թոշակ: Սակայն, 2017թ-ի հոկտեմբերից չի կարողացել երկրորդ անգամ կեղծել փաստաթղթերը  և զրկվել է պետական արտոնություններից:

Ըստ մեր աղբյուրի, մասնագիտությամբ իրավապաշտպան՝ Ս. Գաբրիելյանը, 90-ականներին պղինձ էր արտահանում Իրանի Հանրապետություն՝ «Կոմանդոս» ֆիրմայի անվամբ: Իսկ Արարատի մարզպետարանի մեր լրատուն էլ իր հերթին է փաստում, որ դասական խարդախի համբավով հայտնի Սամվել Գաբրիելյանը,  «հեղափոխության» խառը ժամանակներում, շուրջ 50,000 դոլարանոց առանձնատուն է ձեռք բերել Գեղանիստ համայնքում և մարզպետ՝ Գարիկ Սագսյանին հղած դիմումով աջակցություն խնդրել՝ իբր իր ձեռքով կառուցած տան համար:

Տես՝ լուսանկարը:

Անի Մադոյան