ՀՀ Ոստիկանները թերացան. Գյուղացիները ստիպված անձամբ են հաշվեհարդար տեսել՝ ծեծելով խարդախի որդուն

26/03/2020 11:29
ՀՀ Ոստիկանները թերացան. Գյուղացիները ստիպված  անձամբ են հաշվեհարդար  տեսել՝ ծեծելով խարդախի որդուն

Մեր կայքի, 19.03.2020թ. «Խարդախություն՝ անվճար խորհրդատվությունների քողի տա՞կ»  և 24.03.2020թ. «Արձագանք. Մտել է ՀՀ ՊՆ աշխատանքի՝ որդուն ազատելու համա՞ր» վերտառությամբ  հոդվածներում, գեղանիստցիների խոսքերով՝ մեղմ ասած, ոչ դրական լույսի ներքո էր ներկայացված  իրավապաշտպան՝ Սամվել Գաբրիելյանի  սև գործունեությունը:

Եվ ահա, դարձյալ մեր կայքին, Արարատի մարզի Գեղանիստ համայնքի  ընթերցողները հայտնում են, որ իրենց հայրենակիցները՝ տեսնելով, որ իրավապահ մարմինները  խուլ ու համր են իրենց բողոքների հանդեպ, զայրազած ու հուսահատ, գիշերով գնացել են  իրենց գյուղում բնակվող, սակայն, Երևանի Շենգավիթի Ղարիբջանյանի 50 փ. հասցեում բնակվող, իրավապաշտպան՝ Սամվել Գաբրիելյանի տուն,  և ծեծել նրա որդուն՝ Էրիկ Եփրեմյանին: Վերջինս հայտարարություն է տվել Շենգավիթի ոստիկանություն:
-Մեծ կիլդիմ են սարքել Սամվելի ընտանիքում: Ի դեպ, մեկ տասնամյակ առաջ էլ, Վահան Զատիկյանն անձամբ էր իր ձեռքերով ծեծել Էրիկի հորը, Սամվել Գաբրիելյանին՝ տոնավաճառի վաճառողներից գումարներ շորթելու համար, վերջինիս, որպես պատիժ գցելով նկուղը,-ասաց գեղանիստցի տղամարդը:
Ըստ տեղաբնակների, Էրիկը գրանցված է Երևանի Մալաթիա-Սեբաստիաի Սվաճյան փ-ի 20շ,բ 9-ում: Բանն այն է, որ 23 տարեկան Էրիկը հոր՝ Սամվել Գաբրիելյանի ՀՀ ՊՆ-ում աշխատած տարիներին, ազատվել է հայոց բանակում ծառայելու իրավունքից՝ մի քանի  տրցակ դոլարների շնորհիվ: Եվ հիմա, արտոնյալ վիճակում գտնվող Էրիկը թանկարժեք ավտոմեքենայով՝  մի քանի անգամ գերազանցելով արագությունը անընդհատ ել ու մուտ է անում Գեղանիստ՝ խուճապի մատնելով երեխաներին ու կանանց, որոնք հազիվ են փախչում, փրկելով իրենց՝ ավտոմեքենայի անիվների տակ հայտնվելուց: Ըստ գյուղացիների, բացի այս «շրջիկ տղան, «տասովկաների» մեջ է  գյուղացիների հետ, հորը պասերով մարդկանց է առաջարկում ՝ գումարներ շորթելու դիտավորությամբ, որն էլ լցրել է մարդկանց համբերության բաժակը»:

Գեղանիստի 4-րդ փողոցի բնակիչ՝  Անժելա Բաբայանի խոսքերով էլ.
-Սանվելն ու Էրիկը վագր-շուն են պահում տանը, որը հաճախ է վազում փողոցներ՝ սարսափեցնելով բնակիչներին , մանավանդ երեխաներին, կանանց ու ծերերին,- ասում է Ա. Բաբայանը,- Օգնեք, ազատվենք  այդ լպիրշներից: Իրենց «պորճի» տեղ դնելով խաբում ու թալանում են մարդկանց:
-Կարապետյան Արամի որդու սպանությունից անմիջապես հետո, Էրիկի հայրը՝ Ս. Գաբրիելյանը սգավոր հորից 1000 ԱՄՆ դոլոր է շորթում՝ հավատացնելով, որ օրերի ընթացքում կգտնի որդուն սպանողին,-ասաց գեղանիստցի մի  տղամարդ,ով խնդրեց իր անունը չհրապարակել,- Կոկոշի Հայկի թոռից մեկը հող առավ ու շինարարների կողմից քցվեց: Սրանից էլ 1000 ԱՄՆ դոլար վերցրեցին հայր ու տղա, թե իբր անհապաղ, կգտնեն ենց  քցող ՍՊԸ-ի նախագահին: Եվ նման շատ ու շատ  օրինակներ: Դիմել ենք լրատվության օգնությանը, բայց, ոնց որ իրավապահներն իրար չեն գալիս:
Հ.Գ. Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ մենք գրել էինք այս մասին, երբ մեզ էին դիմել գեղանիստցի վրդովված մի խումբ մարդիկ՝ ցույց տալով իրավապաշտպանի տուն-գրասենյակը՝ խնդրելով իրենց բողոքը հասցնել ուժային կառույցներին: Արձանագրենք, որ հայրենի  ոստիկանները թերացան: Այլապես այս անձնական հաշվեհարդարը տեղի չէր ունենա:Ու՞ր  են նայում Մասիսի Ոստիկանապետը, ՀՀ Ոստիկանապետը, ՀՀ ԱԱԾ-ն, Գլխավոր դատախազությունը, ՀՀ Ռազմական դատախազությունը, երբ մամուլով  բնակիչների զանգվածային աղաղակող, արդար   բողոքները մնում են մամուլի էջերում: Իսկ եթե  հանկարծ ծեծի փոխարեն սպանություն լինե՞ր: Արթո՛ւն կացեք, իրավապահներ: Հայկական ժամը ձեզ հղում էր արել, հիշեցնելով՝ որ  թեման կպահի իր սևեռուն ուշադրության կենտրոնում

 Ա՛յ, ա՛յ, ա՛յ….լավ չեք աշխատում, պատկա՛ն մարմիններ:

Անի Մադոյան