«Ստացվեց, որ Նիկոլն էլ խաբեց ժողովրդին...»
24/03/2020 15:09

ՀՀ մարզերում, հատկապես
գյուղաբնակների համար, դժվար ու մռայլ ժամանակներ
են։ Ըստ մեր զրուցակիցների, ինչպիսի գործունեություն էլ ձեռնարկեն, առանց պետական շոշափելի
աջակցության մնում են ձեռնունայն։ Տրտնջում են աշխատասեր ու արարող
մարդիկ եւ ակամայից հարց ուղղում։
-Արդյո՞ք կգա էն ժամանակը,
երբ մենք մեր հայրենի հողի վրա ամուր հիմքեր կգցենք, այլոց խորհուրդներ չենք լսի ու
էդ հիմքի վրա կկառուցենք բոլորիս երկիրը, ոչ թե սեւի ու սպիտակի երկիրը։ Մեր ազգային
ավանդներին տեր կանգնենք, մենք չտեսնենք, գոնե մեր երեխաները տեսնեն,- մտահոգվախ են մարդիկ:
-Հայաստանի գյուղերում
էլ են արդեն մարդիկ մնացել վարձակալած տների հույսին, բազմազավակ երիտասարդ ծնողները
իրենց երեխաներին կատվի ձագերի նման բերաններն առած տնից տուն են տեղափոխում։ Հայաստանը
մենակ հո Երեւանը չի՞, էս գյուղերի ժողովրդի մասին պետությունը ի՞նչ է մտածում։ Հենա Ռուսաստան գնալու ժամանակն է, հիմա էլ վիրուսն
է դեմ հելել մեզ։ Առանց խոպան ո՞նց կապրենք՝ շվարել ենք, ելք չկա, ճար չկա, վարկերի տակ ճռռում ենք, տավարի ու
խոզի միսը դարձել են շան մսի գնի, ի՞նչ անի խեղճ գյուղացին։ Տեսեք գարունը բացվավ,
ոչ վառելանյութ ունենք, ոչ պարարտանյութ ու տեխնիկա, փոխանակ գյուղատնտեսությունը վիճակը
բարելավվեն ու խրախուսեն գյուղի մարդուն, դրել են լո-լո են կարդում։ Գյուղացին չէ՞
ձեզ որակյալ ու մաքուր սննդամթերքով ապահովողը,
մաքուր ու անարատ կյանքով ապրող գյուղացու ապրուստի միջոց հայթհայթելու համար, բազմաթիվ դատողություններ անելու փոխարեն, ավելի
լավ է միջոցներ ձեռնարկել հարգելի կառավարություն։ Սպասեցինք էսա երկու տարի, մեզ ու
մեզ հույս տալով, բայց հույսի վերջին նշույլներն էլ են մարում, էդ վերջին հույսն էլ,
որ մարեց կորած ենք․․․կստացվի, որ Նիկոլն էլ խաբեց ժողովրդին,-այսպիսի նույնաբովանդակ կարծիքներ են արտահայտում մարզերում։

- Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ
- Մեր օրեր՝ Գենշտաբ_բանդիտներ պայքար, պոնչը (Նոքս) (Տեսանյութ)
- Արթուր Ղազինյան. Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին
- Մարտի 6-ին, ժամը 15։00-ին, արի՛ Բաղրամյան...
- ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին. «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա
- Զավեշտ.ընտրություն անել պարզելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը կընտրվե՞ն, թե՞ ոչ.
- Մի բան, որը դուք չեք տեսնի մամուլի ասուլիսում(Տեսանյութ)
- Պեսկով. Կրեմլի համար Ռոբերտ Քոչարյանը բարեկամ քաղաքական գործիչ է
- Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ֊ում (կոլաժ)
- Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին