Ծաղկունք գյուղի ժամանակակից դպրոցի մասին

24/03/2020 12:14
Ծաղկունք գյուղի ժամանակակից  դպրոցի մասին

Գեղարքունիքի Ծաղկունք համայնքի միջնակարգ դպրոցի ծնողներից մեկը, մեր կայքին տեղեկացնում է, որ իրենց համայնքի դպրոցը հիմնանորոգվել է  համագյուղացի բարերար՝ Աղաջանյանների ընտանիքի կողմից  և հավակնում է  դառնալ ժամանակակից գյուղական դպրոցի լավագույն օրինակը:
-Համայնքում,  բոլորս  հավատում ենք դպրոցի ապագային, մեր ուժերին, ժամանակակից գյուղական դպրոցի կառուցումը նպաստեց մեր համայնքի կայուն զարգացմանը,-պատմում է մեր զրուցակից  ծնողը,- 2015 թ-ից դպրոցը ղեկավարում է  Անահիտ Հովհաննիսյանը, համայնքում հարգված ու սիրված  մտավորականը, ով ունի լավ ընտանիք ու որդիներ: Վերջիններս բժիշկներ են, նրանցից մեկն աշխատում է Գերմանիայի հայտնի կլինիկաներից մեկում, մյուսը՝ ռազմական հոսպիտալում:
Ծաղկունքի դպրոց են հաճախում 143 աշակերտներ, աշխատում են 20 ուսուցիչներ, դպրոցում գործում է լոկալ ջեռուցման համակարգը:
Դպրոցի տնօրեն՝ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերով.
- Ծաղկունքն այսօր,  ունի բարեկարգ դպրոց՝ ի շնորհիվ Աղաջանյան  եղբայրների, սա մի յուրօրինակ նվեր էր՝ մատաղ սերնդի ու ուսուցիչներիս համար: Դպրոցում գործում է «Մեր դպրոց» հիմնադրամը, որն իրագործում է ագրարային բաց դպրոց ծրագիրը և ձգտում է դառնալ գյուղական դպրոցի օրինական մոդել: Բաց դպրոցի տեսլականի բաղադրիչներն են՝ որակյալ ընդհանուր կրթությունը, որը կբացի մեր աշակերտների համար ժամանակակից աշխարհի տանող դռները,- ասում է տնօրենը,- Մյուս բաղադրիչը՝ ագրարային և Էկոլոգիական կրթություն և մշակույթ, դպրոց, որպես համայնքի կրթա-մշակույթային, սոցիալական կենտրոն և մոդելային կրթական կենտրոն,-հավաստիացրեց Ա. Հովհաննիսյանը:

Գ.Վարյան