Պետությունը պետք է փոխհատուցի դադարեցված բիզնեսներին և աշխատողներին․ Պարսյան

23/03/2020 14:13
Պետությունը պետք է փոխհատուցի դադարեցված բիզնեսներին և աշխատողներին․ Պարսյան

Պարետի որոշմամբ` կորոնավիրուս հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության;
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն;
3. Կինոֆիլմերի ցուցադրում;
4. Խաղատներ;
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:
Գործատու-աշխատող հարաբերությունների տեսանկյունից այս որոշումը նշանակում է, որ գործատուի համար անհաղթահարելի ուժ է ի հայտ գալիս, ինչի արդյունքում այս ոլորտների գործատուները կարող են ոչինչ չվճարել իրենց աշխատողներին: Հետևաբար, առաջարկում եմ՝ այս ոլորտներում աշխատողների համար պետությունը պետք է սահմանի երաշխավորված եկամուտ (օրինակ միանվագ նպաստի տեսքով): Միաժամանակ, ձեռնարկատերերի համար պետք է լուծվի վարձավճարների, հարկերի և այլ ծախսերի հարցը: Բացի մոլերից, անհասկանալի է, թե ինչու՞ չեն արգելվում մյուս առևտրի իրականացման վայրերի գործունեությունը, մասնավորապես` սպառողական ապրանքների շուկաների և տոնավաճառների:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան: