«Միշտ գերադասել եմ համայնքի շահերը», -ասում է Արտաշես Գրիգորյանը

23/03/2020 14:03
«Միշտ գերադասել եմ համայնքի շահերը», -ասում է Արտաշես Գրիգորյանը

Արարատի մարզի Վանաշեն համայնքի մեր ընթերցողները տեղեկացնում են մեզ, որ համայնքումոռոգման, խորքային հորի խնդիր ունեն և որ իրենց համայնքապետ՝ Արտաշես Գրիգորյանը հավաստիացրել է իրենց, որ բացելու են, որպեսզի հետո կարողանան մաքրել ու հզորացնել 2 խորքային հորերը, որը հնարավորություն կտա ոռոգել այգիներն  ամռան այրող արևից:Խնդրին մանրամասնորեն ծանոթանալու նպատակով եղանք Վաnաշենում:

Բնակիչների խոսքերով.
- 2014թ-ին պետական Զարգացման  ծրագրով, ոռոգման ցանցի խողովակները փոխվել են մասամբՀամայնքը 10 տոկոսով մասնակցել է ծրագրի իրացմանը,-պատմում էին վանաշենցիները,-փողոցներում 100 տոկոսով իրագործված է լուսավորության խնդիրըԱրևային Էներգիայի ստացումն է համայնքապետն ապահովում ներկայումս:Մեր դարդն ու ցավը մեր փողոցներն ու 2 թաղամասի խմելու ջրի հարցն է,-ասում էին բնակիչներըՀամայնքապետից բողոք չունենք, ընթացիկ պլանով լուծում է խնդիրները:Մեր դարդը վարկերն ու պարտքերն են,-ավարտեց խոսքը վանաշենցիներից մեկը:
Իսկ համայնքապետ՝ Արտաշես Գրիգորյանը տեղեկացրեց.
-Խմելու ջրագիծը փոխել ենք, մնում են 2 փողոցների խմելու ջրի խնդիրը լուծենք: Մարզպետարանը կօգնի այդ հարցում մեզ:Սուբվենցիոն ծրագրով հայտ ենք ներկայացրել կառավարությանը՝ 500 մ դպրոցի ճանապարհի ասֆալտապատման  համարՄանկապարտեզը սեզոնային  չի գործում, պարզապես կարանտինի պատճառով փակ է ներկայումսՄեր հնգամյա ընթացիկ պլանով մեկ առ մեկ լուծելու ենք  մեր խնդիրները,միշտ գերադասել եմ համայնքի շահերը,-հավաստիացրեց Ա. Գրիգորյանը:

Հ.Գ. Համայնքում մեզ ասացին, որ համայնքապետ՝ Արտաշես Գրիգորյանը ՀՀԿ անդամ է և որ սկզբունքայնորեն այն պահում է մինչ օրս: Վերջինս նախկին համայնքապետ՝ Խաչիկ Գրիգորյանի որդին է, ով իր փորձով ու գիտելիքներով նեցուկ է եղել որդուն:Բնակիչների խոսքով, հայր Գրիգորյանը ներկայումս զբաղվում է հողագործությամբ ու իր սիրելի թոռներով: