Նոր Կյանքի նախկին ղեկավարը, ՀՀ Վերաքննիչ դատարանում՝ պարտության է մատնել Արարատի մարզպետին

23/03/2020 13:41
Նոր Կյանքի նախկին ղեկավարը,  ՀՀ Վերաքննիչ  դատարանում՝ պարտության է մատնել Արարատի մարզպետին

Արարատի մարզի մեր հավաստի լրատուն հայտնում է, որ Նոր Կյանքի նախկին համայնքապետ՝ Մայիս Աբրահամյանը, ՀՀ Վերաքննիչ դատարանում պարտության է մատնել  իր բնակչին՝ Արարատի մարզպետ, հանրահայտ կոկորդիլոս՝ Գարիկ Սարգսյանին: Ըստ մեր լրատուի, 22.01.2020թ-ի Վերաքննիչ  դատարանի որոշմամբ, մերժվել է Վայոց ձորի և Արարատի իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված հայցը, որով Նիկոլի սանիկ՝ Գենան, որը  ըստ մեր լրատուի, մարզում վաղուց ունի «գործ տվողի» համբավ, պասեր անելով իրավապահներին, փորձում էր փուռը տալ ինչպես Մայիս Աբրահամյանին, այնպես էլ նույն համայնքի մանկապարտեզի նախկին տնօրենին, որոնց հանիրավի մեղադրում էր պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Հիշեցնենք, որ Նոր Կյանքի մանկապարտեզի տնօրենին հալածելու  2018թ-ի պատմությանն անդրադարձել էինք մեր կայքով, վերջինս,  նույնպես հաղթել է դատարանում: Ըստ մեր լրատուի, մոտ ապագայում կոկորդիլոսի զոհերը հակընդդեմ հայցով կմտնեն դատարան ու իրենց մարզի, չկայացած մարզպետից կպահանջեն պատիվն ու արժանապատվությունն արատավորման համար հատուցում: Ստախոս, խաբեբա քավոր Նիկոլը կկարողանա՞ պաշտպանել սանիկ Գենային, դեռևս հարցը հռետորական է հնչում: Հիշեցնենք,  որ Նոր Կյանքը այն գյուղն է, որտեղից Նիկոլը սկսեց իր վարչապետական ուղին՝ փոցխելով ու մաքրելով  գյուղացիների փողոցներն ու այգիները, հետն էլ հայտարարելով, որ Նոր Կյանքից ենք սկսում  նոր Հայաստանի կառուցումը: Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, Նոր Կյանքն ու Հայաստանը  ոչ թե կառուցեց  փիփերտը մածուն սխտորով լափող իջևանցի գիժը, այլ քանդեց ու քա.մեջ արեց  Հայաստանը, հոգևոր հոր՝ ԼՏՊ-ի նման:

Հ.Գ. 1 Ըստ մեր լրատուի, ներկա պահին դատարաններում բազմաթիվ դիմումների հոսք է սկսվելու ընդդեմ Գարիկ Սարգսյանի: Ուրցաձոր, Սուրենավան, Ավշար, Նորաշեն, Նոր Կյանք և  մի քանի այլ համայնքների նոր ու նախկին ղեկավարներ պահանջելու են հատուցումներ՝ իրենց հեղինակությունն ու հանրային շահը վնասելու համար:
Նեղոսի բնակչին՝ Արարատի  ոչ բարով մարզպետին, մնում է վաճառքի հանել Երևանում նվեր ստացած բնակարաններն ու թանակարժեք ավտոմեքենաները: Խորը սուզվել տիղմերում ՝չերևալու համար: Սակայն, մոտ ապագայում նրա մարմինը տեխնիկայով կհանեն՝ գրպանած պետական  պարգևավճարների հատուցման և  ՔԿՀ –ի 4-րդ խուց տեղափոխելու համար:
Հ.Գ. 2 Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի ղեկավարը, ով մարզպետի հետ խնամիական կապերի մեջ է,  օրերս նեղսրտել է մի լրագրողի մոտ մեր կայքից՝ սպառնալով, որ Գարիկը դիմել է իրավապահներին, որ պատժեն անհնազանդ՝ HZHAM.am-ին, ով իր մասին քննադատական հոդվածներ է հրապարակում:
Հ.Գ. 3 Դե որ իջևանցի գիժը վարչապետ դառնա,կոկորդիլոսը՝ մարզպետ, բնականաբար, պատիվ կդառնա  խոպանչի Գարիկին՝ լրատվական կայքին դատի տալը: Ահա, թե ու՞ր  է  գլորել երկիրը՝  Միքոլ Շաշյանի  լակոտակրատիան:
Անի Մադոյան