Համատարած պսիխոզ

23/03/2020 13:19
Համատարած պսիխոզ

Ֆեյքերի ու պողոսների հավաքական կերպար...
Ամեն տեսակի վիրուսից վատ ինտելեկտի բացակայությունն է, երբ Պողոսի IQ=0-ի:

Արդեն երկու տարի Հայաստան աշխարհում, եւ հայ համայնքի շրջանում, խրախուսվում է քծնանքն ու երեսպաշտությունը: Բանն այն է, որ երկրի կառավարումն անցել է հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անհատի ձեռքը, ով չնայած որ ունի «քաղաքական թիմ» (եթե կարելի է այդ խմբավորումը անվանել թիմ, սա էլ մի առանձին շեղվածություն է: Հեղ.), անձնական ամբիցիաներից ելնելով պետությունը հասցրել է քաղաքական ու տնտեսական անդունդի եզրին, ու այսքանից հետո համացանցում «օվացիաներ» է ուղարկում ինքն իրեն:

Ու դատարկ է այդ դիտարկումը, թե լուսանկարներում պատկերված երեույթների համար Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չի կրում: Ամեն տառի տակ ստորագրում եմ, որ հենց նրա գիտությամբ եւ հանձնարարությամբ են արվում նման կոլաժներն ու գրառումները՝ սկսած «ջուջուլ ու պլոր» ուտելուց, վերջացրած նման կոլաժներով(Ի վերջո հենց Նիկոլն էր, որ իրեն Հռոմի Պապի, եւ Հիսուսի տեղն էր դրել: Հեղ.): 


Ուշադիր հետեւելու դեպքում կհամոզվեք, որ սոցիալական էջերում քիչ են իրական օգտատերեր, ովքեր քծնում կամ կամ հաճոյանում են Նիկոլին, եւ անգամ ամենամոլի նիկոլիստներն, ովքեր 1,5-2 տարի առաջ կուրծք ու էլի բարեմասնություն էին պատռում Նիկոլի համար, հիմա արդեն լայվերին անտարբեր են մնում, կամ, անգամ քննադատում, թե՝ խոսքից գործի անցնել է պետք:
Ու էյֆորիկ «ատմոսֆերա»-ն ակտուալ պահելու համար սոցցանցեր են նետվում նմանատիպ կոլաժներն ու ջուջուլակերները, ստեղծելով իմիտացիա, թե Նիկոլն ունի ժողովրդի աջակցությունը, այնինչ... 


Անի Մադոյան