Պահանջ կառավարությանը՝ անհապաղ ձեռք բերել թոքերի արհեստական շնչառության համար նախատեսված 1000 ապարատ

23/03/2020 11:34
Պահանջ կառավարությանը՝ անհապաղ ձեռք բերել թոքերի արհեստական շնչառության համար նախատեսված 1000 ապարատ

«Հայոց Արծիվներ». COVID-19-ի վերաբերյալ՝
պահանջ Կառավարությանը

Ըստ ՀՀ պաշտոնական տվյալների` Հայաստանում կա ընդամենը 316՝ թոքերի արհեստական շնչառության համար նախատեսված ապարատ։
Դա շատ քիչ է, եթե այս պահի դրությամբ արդեն ունենք 194՝ Կորոնավիրուսով վարակված հիվանդ, և ստացվում է, որ եթե թիվը հասնի 317-ի, ապա պետք է անցնեն պատերազմական ռեժիմի՝ որոշելու համար, թե ում կյանքը կարևորեն, իսկ ումը՝ ոչ։
Քաջ գիտակցելով, թե ինչ անդառնալի հետևանքներ կունենա այդ ամենը՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի Կառավարությունից` ավելի սթափ մտածել, արագ գործել և շուտափույթ կազմակերպել թոքերի արհեստական շնչառության համար նախատեսված 1000 ապարատի ձեռքբերում՝ վերադարձված թալանի (եթե, իհարկե, վերադարձվել է), ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի և կոնկրետ այս հիվանդության համար հավաքված գումարներով։
Գերարժե՛ք է յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցություն նախագահ՝ Խաչիկ Ասրյան