Դե մի տապոռ էլ քո գլխի համար սրի

20/03/2020 15:28
Դե մի տապոռ էլ քո գլխի համար սրի

2018թ-ին, երբ իշխանությունն անցավ քայլողներին, հիշու՞մ եք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շրջում էր դպրոցներով՝ կոռուպցիա բացահայտելու համար ու անգամ ավարտական դասարններին արգելել էր միջոցառումներ կազմակերպել ու ծաիկներ նվիրել ուսուցիչներին...
Հիշեցի՞ք... իսկ հիշեցի՞ք, որ այդ «կարանտինը» 2-3 օր տեւեց:
Հիմա էլ Կարգին Կառոչկան է դեմագոգիայով զբաղված, թե՝ «Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուպցիայով զբաղվի»... 
Փուչիկների կառավարությանը մատնացույց ենք անում երեւանյան կրթօջախներ, որտեղ ծնողներն անգամ  գրատախտակներ են գնում, մի բան, որ անգամ անլեզու Տարոն Մարգարյանի օրոք չի եղել...
Արտի՛ստ, սրանից հետո, երբ թաթիկդ մեկնես պարգեւավճար վերցնելու, սա հիշիր ու մի տապոռ էլ քո գլխի համար սրած պահիր:
Հ.Գ. Նիկո՛լ, ձյուն գար գլխիդ, այս ու՞ր հասցրիր այս երկիրը, որ սկսել ենք յերանությամբ հիշել լալոշ Տարոնին...

Աննա Գրիգորյան