50-օրյա ժամկետը երկարաձգում է 30 օրով

19/03/2020 11:07
50-օրյա  ժամկետը   երկարաձգում  է 30  օրով

Խաչիկ Ասրյան. Փաշինյան Նիկոլին տրված  50-օրյա  ժամկետը  «Հայոց Արծիվները»  երկարաձգում  է 30  օրով՝ Հայաստանում հաստատված Արտակարգ Դրության պատճառով

2020 թվականի փետրվարի 20-ին «ՀայոցԱրծիվներ. ՄիասնականՀայաստան» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլից պահանջել էր 50-օրյա ժամկետում հայտարարել, որ իրականացնելու է  Կուսակցության կողմից իրեն առաջադրված քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներին վերաբերող 10 պահանջները, որոնք կտրուկ բարելավելու են Հայաստանի բնակչության վիճակը:
Հաշվի առնելով, որ սույն թվականի մարտի 16-ին, Հայաստանի Կառավարության առաջարկով, Հայաստանի Ազգային Ժողովը Հայաստանում հայտարարել է 30-օրյա Արտակարգ Դրություն՝ Կորոնավիրուս մահացու հիվանդության պատճառով, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության կողմից Փաշինյան Նիկոլի առջև դրված  10 պահանջներն իրականացնելու համար Փաշինյան Նիկոլի կողմից հայտարարություն անելու 50-օրյա ժամկետը երկարաձգում ենք 30 օրով,այսինքն՝ մինչև մայիսի 7-ը ներառյալ, և հայտարարում, որ ներկայացված 10 պահանջները չեն ենթարկվելու ոչ մի փոփոխության:
Անվիճելի է,  որ Հայաստանի բնակչության առողջությունն ու անվտանգությունը գերարժեք են մեզ համար, ուստի, Հայաստանում, թեկուզ շատ ուշացումով, բայց փաստացի հայտարարված Արտակարգ Դրության մասին որոշումն ընդունում ենք ի գիտություն:
«Հայոց Արծիվներ. ՄիասնականՀայաստան» կուսակցությունը նշում է, որ, Հայաստանում հայտարարված Արտակարգ Դրության ավարտից անմիջապես հետո, Կուսակցությունը շարունակելու է  իր առջև դրված քաղաքական ծրագրերի հստակ իրագործումը, որի առաքելությունն է՝ ձևավորել Հայաստանի հաջորդ՝ ազգային պետական իշխանություն:
 
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
Կուսակցության նախագահ՝    Խաչիկ Ասրյան