Որոշված է՝ խմբագրին փռել ասֆալտին

16/03/2020 14:12
Որոշված է՝  խմբագրին փռել ասֆալտին

ՔՊ-ամերձ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկայում, անցնակալի լրատվականների «բերանը փակելու» միջոց են գտել: Աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի տարածած հայտարարությունը, որում, մասնավորապես դիմել էր ՄԻՊ-ին, սաքունցական ու լեւոնբարսեղյանական ու այլ սորոսածին ու սորոսակեր, այժ իշխանության բուրգին տեղավորված գրանտակեր ուժերի՝ իրենց պաշտպանելու իրեն քննադատող HZHAM.am-ից, հենց այնպես արված հայտարարություն չէր, եւ դրա ետեւում կանգնած է անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ քաղաքական շոուի եւ մանիպուլյացիաների վիրտուոզ Նիկոլի որոշման՝ կայծակը խփում է մեկին, վախեցնում՝ բոլորին, եւ այս շրջանակներում, նախատեսված է «հարձակում» HZHAM.am խմբագրի դեմ: Աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ի վարչությանը հետաքրքրում է «Հայկական ժամ»-ի հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունները, որոնք չեն կարող ստանալ ՀՀ տարածքում գործող բջջային օպերատորներից:
Քայլած մեր աղբյուրը, սրտացավությամբ զգուշացնում էր, որ այս օրերին մեր կայքի խմբագրի հեռախոսն ու համակարգիչը մեծ արժեք են իրենցից ներկայացնում: 

Արմեն Սարգսյան