«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել

16/03/2020 13:32
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել

Հաշվի առնելով Երկիր մոլորակում բնակվող ժողովուրդների համար մահացու վտանգ ու սպառնալիք դարձած Կորոնավիրուս հիվանդություն-վարակի՝ Հայաստանի բնակիչների շրջանում տարածվելը՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ժամանակավոր չեղարկում է իր կողմից կազմակերպվելիք քաղաքական հանրահավաքների և երթերի անցկացումը, քանզի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի յուրաքանչյուր բնակչի առողջությունը գերարժեք է և կարևոր՝ քաղաքական ցանկացած ձգտումներից ու զարգացումներից:
 «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահության կողմից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին և Հայաստանի Կառավարությանը սույն թվականի փետրվարի 20-ին ուղարկված սոցիալ-քաղաքա-տնտեսական 10 պահանջները Հայաստանի բնակիչներին ներկայացնելու համար Հայաստանի բնակավայրերում բնակիչների հետ կազմակերպվելիք հանրահավաքները կկազմակերպենք Կորոնավիրուս հիվանդության տարածման սպառնալիքների և վտանգների չեզոքացվելուց հետո:
Աստված ամուր առողջություն պարգևի Հայ ժողովրդին:
 

«Հայոց ԱրծիվներՄիասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան