Արմավիր ԲԿ-ում՝ շուն ու տերը չեն ճանաչում միմյանց

16/03/2020 11:46
Արմավիր ԲԿ-ում՝ շուն ու տերը չեն  ճանաչում միմյանց

Մեր կայքին են դիմել Արմավիրի ԲԿ-ի հիվանդներից մի քանիսը նշելով, որ Արմավիր ԲԿ-ում բարդակ է տիրում տնօրեն՝ Սարգիս Խաչատրյանին ապօրինի ազատելուց հետոԲանն այն է, որ մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանն իր ամբիցիաների պատճառով փետրվարի 4-ի որոշումով, աշխատանքից ազատել է գիտակ տնօրենին ու ԺՊ նշանակել պոլիկլինիկայի տնօրենի տեղակալ՝ Սամվելի Խ-ին, ով ամեն րոպե մարզպետարան է վազում մարզպետից ցուցում ստանալու համար՝ քրքրելով նախկինի թղթապանակներն ու փորձելով «կեղտեր» գտնել, որպեսզի մարզպետի հետ միասին կարողանան փուռը տալ Ռ/Դ Հայ համայնքների միության նախագահ՝ Արա Աբրահամյանի քրոջ ամուսնուն՝ Սարգիս Խաչատրյանին:


ԲԿ-ի ողջ բուժ անձնակազմը խրտնած մարզպետի «քջջումից» նեղսրտած էին, սակայն չհամաձայնեցին երևալ տեսախցիկի առաջ:

- ԺՊ-ը ստոր գործունեություն է ծավալում ներկա պահին ԲԿ-ում՝ խաթարելով մեր կոլեկտիվի բարոյա-հոգեբանական մթնոլորտը: Վատ ու չարագուշակ մթնոլորտ է ձևավորվել, աշխատել չի լինում,-բողոքում էին բժիշկները:

Այդ պահին ակամա  ականատեսը եղանք, թե ինչպես էին երկկողմանի թոքաբորբով հիվանդին չեմ ու չում անում ԲԿ-ի ընդունարանում՝  ընդունելու համար: Բացի այսըստ մեզ դիմած հիվանդների, որոշ բժիշկներ պատշած ձևով  չեն աշխատումԸստ նրանցօրինակ, ԲԿ-ի բժիշկ ուռոլոգ՝ Արմանին տեղում գտնել չի լինում, քանի որ վերջինս քաղաքում բիստրո-սրճարան ունի ու ողջ օրը զբաղված է իր բիզնեսով ու լավ կապեր ունի ՔՊ-ական իշխանավորների հետ: Լավ չի աշխատում նաև նրա կինը, գինեկոլոգ՝ Արմենուհին, ով ըստ հիվանդների, բուժ օգնություն է ցուցաբերում ըստ «գրպանի պարունակության»:

Մեր այցելության ժամանակ ուրոլոգ բժիշկ՝ Արմանը տեղում չէր, ԲԿ-ում ասացին, որ նա իր բիստրոյում էՎերջինս եկավ և ասաց, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի ու վատ չի, որ բիստրո ունի և որ դատի կտա մեզ, եթե իր և իր կնոջ մասին որևէ բան տպագրենք:

Հ.Գ. -1 ԲԿ-ի բժիշկներից մեկն էլ ասաց, որ ԲԿ-ում շշուկմներ են տարածվել, որ աշխատանքից ազատված տնօրենը դատարան է դիմելու՝ վերականգման նպատակով:

Հ.Գ.- 2 Արմավիրում տարածված լուրեր կային, որ ԲԿ-ի նախկին տնօրեն՝ Նշան Գևորգյանը վարկերի դռներն ընկած՝ փորձում է վարկ վերցնել ու մաղարիչ հասցնել մարզպետին՝ իր երկրորդ որդուն ԲԿ-ում՝ տնօրեն նշանակելու համար:

Գ. Վանյան