Հայց ընդդեմ մարզպետի

16/03/2020 11:32
Հայց ընդդեմ մարզպետի

Արարատի մարզի մեր լրատուն հայտնում է, որ առաջիկայում մարզպետի դեմ հարուցված քր գործերն ու քաղ հայցերն ավելանալու են: Տեղեկացնենք, որ Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը, մարտի 10-ին հայց է ներկայացրել դատարան՝ մարզպետարանից պահանջելով հերքել իր հասցեին արված զրպարտություններն ու փոխհատուցել վնասը:
Հայցը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ Սերգեյ Սահակյանին:
Հիշեցնենք, որ Գենան, ներողություն՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել էր, որ «Ունենք համայնքի ղեկավար, որի նկատմամբ քր. գործ կա հարուցված: Այս պահին արդեն դատական գործընթաց է սկսվելու՝ պետական գույքը համայնքային դարձնելու:
Քր. գործի շրջանակում համայնքի ղեկավարը ընդունել է մեղքը:Այժմ Ավշարի ղեկավարը փոխհատուցում է պետության վնասը»,-հայտարարել  է անմեղսունակ Ալիգատորը:
Ս. Գրիգորյանի փաստաբանի խոսքերով, այդ քր. գործով վարույթը կարճվել է և արձանագրվել, որ մեղքի ընդունում չի եղել Սուրիկ Գրիգորյանի կողմից:
Հ.Գ. 1 Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Ավշարի համայնքապետ՝ Սուրիկ Գրիգորյանն Արարատի նախկին մարզպետի եւ ԱԺ նախկին պատգամավորի՝ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանների եղբայրն է: Անկողմնակալ լինելով փաստենք, որ Նեղոսի, ներեցեք՝ Արարատի կոկորդիլոսը, որ 100 անգամ մահանա ու կենդանանա ու 100 բուհ էլ ավարտի, չի կարողանա այն պետական, կառավարման  մտածելակերպն ու լեզվամտածողական «բագաժն» ունենալ, որով օժտված է Ավշարի Գրիգորյան եղբայրներից ավագը՝ Սուրիկ Գրիգորյանը:
Հ.Գ.2 Մեր կայքի թախանձագին խնդրանքը համաշխարհային բնապահպաններին՝ Նեղոսի կղզի քարշ տվեք Գենա-Գարիկին՝ ներկա և ապագա սերունդներին պահ տալով Նոր-Կյանքի բնածո մարդ-կենդանակերպի մումիան, որով ապագայում շատ ու շատ կենսաբան-գիտնականներ կզբաղվեն՝ ի լուր աշխարհի շնորհակալություն հայտնելով HZHAM.am  լրատվական կայքին:
Հ.Գ. 3 Արարատի մարզում չկա  գեթ մեկ օջախ, որտեղ հարեհաս եղած չլինեն անսահման մեծ ժողովրդականություն ու հարգանք վայելող Գրիգորյան եղբայրները:Ճիշտ կլինի անձամբ գնաք հետաքրքրվեք ու մի քար ձգեք ցեխի մեջ պառկած կոկորդիլոսի վրա:
Անի Մադոյան