Մտավախություն ունեն, որ ընտրություններին գումար է բաժանվելու

13/03/2020 12:21
Մտավախություն ունեն, որ ընտրություններին գումար է բաժանվելու

Ահազանգում են Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչները՝ «խոսակցություններ կան, որ Սենիկ Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի ընտրություններին փող է բաժանելու»: Վերը նշված համայնքի բնակիչները, մեր կայքի  էլեկտրոնային փոստին հաղորդագրություն են ուղարկել, որում իրենց մտավախությունն են հայտնում, որ քայլական պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հովանավորյալ թեկնածուն, առաջիկա կիրակի օրը կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գեղանիստում «նվերներ» է բաժանելու՝ գումարի տեսքով: «Գյուղում շշուկներ են տարածվել, որ Սենիկը փող կբաժնի, էդ իրա համար ի՞նչ է, որ չանի, ապահովված տղա է, Սոֆիայի դաբրոն էլ ունի, գրեք, որ Նիկոլ Փաշինյանն իմանա ու չթողնի»,-գրել են նամակագիրները: