Բրյուսելը մերժեց Նիկոլին

12/03/2020 19:29
Բրյուսելը մերժեց Նիկոլին

Օրերս Նիկոլ Փաշինյանը մեկօրյա այցով մեկնել էր Բրյուսել։ Այցը նախօրոք պլանավորված չի եղել։ Բրյուսել կատարած այցի հիմնական առաքելությունը սահմանադրական հանրաքվեի հետ կապված եվրոպական կառույցներում առկա ընդգծված բացասական ալիքը մեղմելու գործոնն էր, որը սակայն չի հաջողվել Փաշինյանին։ Հատկանշական է, որ նախատեսված չի եղել հանդիպում նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Իսկ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ-Մարիա Սասոլին ուղղակի չի ընդունել Նիկոլի հանդիպման առաջարկը:
Նման ձևով Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաները Նիկոլին հասկացրել են, որ այս անգամ Եվրոպան չի պատրաստվում աչք փակել Հայաստանում տեղի ունեցող խախտումների ու ապօրինությունների վրա։ Այցի շրջանակներում Նիկոլին նաև տեղեկացրել են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով եվրոպական ատյանների որոշումները պատրաստ են ու նա ստիպված է լինելու ազատ արձակել նախագահին։ Նախագահին ապօրինի կալանքի տակ պահելով և հակասահմանադրական հանրաքվե անցկացնելով Նիկոլը լրջագույնս հարվածում է մեր երկրի հեղինակությանը և խնդիրներ ստեղծում պետության հետագա առաջընթացի համար։ Սակայն ցավալին այն է, որ Նիկոլի համար պետության հեղինակությունը գրոշի արժեք չունի, նրա համար առաջին տեղում իր անձնական ամբիցիաներն են։

Պարադոքս Մեդիա