Երբ խուճապը ձեռնտու է իշխանությանը

12/03/2020 14:41
Երբ խուճապը ձեռնտու է իշխանությանը

«Կորոնավիրուսի տարածման իրական թվերը 10 օրից ավել թաքցվել են Հայաստանում», պնդում է Առողջապահության նախարարության մեր աղբյուրը: Ըստ այդ ոչ պաշտոնական աղբյուրի, վերջին մի քանի օրում 10-ից ավել վարակվածներ են եղել Հայաստանում, եւ հիմա նրանց թիվը նորերի հետ լղոզելով կներկայացվի հանրությանը: Թե ո՞րն է ստի շարժառիթը, մեր աղբյուրը դժվարացավ ասել, միայն կարծիք հայտնեց, որ հնարավոր է, որ դա պայմանավորված լինի Քարոզարշավի հետ.
-Այս հանրաքվեն էլ յուրահատուկ քննություն էր ՔՊ-ի համար՝ պարզելու, թե որքա՞ն հասարակական աջակցություն ունեն, հիմա ՔՊ-ի համար խուճապը ձեռնտու է, որպեսզի կարողանան խույս տալ Հանրաքվեից: 
Հ.Գ. Տեղեկացնենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հարակից տարածքից թվով տասը շտապօգնության մեքենա 40 անձանց տեղափոխել է Ծաղկաձոր` «Գոլդեն Փելես» հյուրանոց, որտեղ այս պահին գտնվում են ևս 31 հոգի: Հիշեցնենք, որ Էջմիածնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք, վարակվածները մասնակցել են նշանադրության արարողությանը: Վարակվածները այս պահին գտնվում են Ինֆեկցիոն հիվանդանոցում:

Արմեն Սարգսյան