Սպասում է առաջարկի. թագավիրուսը Նիկոլին փրկօղակ

12/03/2020 12:27
Սպասում է առաջարկի. թագավիրուսը Նիկոլին փրկօղակ

Վերջին մի քանի օրերի Նիկոլ Փաշինյանի  մարզային այցելությունները՝ «Այո» քարոզի շրջանակներում, նրան գցել են խոր ընկճախտի մեջ: Անզեն աչքով էլ նկատելի է, որ Նիկոլի հանդիպումներին թվով քիչ մարդիկ են մասնակցում, եթե երեւացող մասսայից էլ հանենք նրանց ովքեր ավտոբուսներով ու աշխատավարձի դիմաց գործուղվում են հավաքներին, նրանց ում տեղական իշխանություններն ու տարածքային պատգամավորները  խնդրելով ու շանտաժով են տանում հանդիպման, ապա կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի դեմագոգիան տարբեր բնակավայրերում հետաքրքրում է 20-30 մարդու, ովքեր դեռ հավատում են, որ իջեւանցի Նիկոլը Մեսսիան է եւ իջել է երկիր իրենց փրկելու:
Այս պատկերը շատ լավ տեսնում ու հետեւանքները պատկերացնում է փողոցը երկար տարիներ գրավված Նիկոլը, ինչ-ինչ, բայց նրանից լավ ոչ մեկ չի պատկերացնում փողոցային տրամադրվածությունն ու իշխանության հանդեպ փողոցի վստահության մակարդակը: Ուստի վերջին օրերին կայացած հանդիպումները հուշաթերթիկ են Նիկոլի համար՝ կորսված վարկանիշի եւ տապալվող հանրաքվեի ազդակով:
Եթե ամբողջ աշխարհի համար թագավիրուսը՝ «կորոնավիրուսը» մահապատիժ է, ապա Նիկոլի համար փրկօղակ: Ու Նիկոլը չնահանջելով սպասում է, որ ընդդիմադիր դաշտից կոչեր կհնչեն՝ դադարեցնել հանրահավաքներն ու հանրաքվեի անցկացումը, իբր՝ վիրուսից խուսափելու համար, այդպիսով փրկելով Նիկոլին խայտառակ պարտությունից:
Իսկ հակառակ ճամբարից նման առաջարկ կլինի անպայման, ինչից չի հրաժարվի Նիկոլը, այդպիսով մեկ գնդակով երկու նապաստակ խփելով: Նախ՝  վերջապես կազատվի հանրաքվեից, ինչի 650 հազար շեմն արդեն իսկ երեւում է, որ  չի կարող հատել, եւ դրանից հետո իր թերի կառավարումն արդարացնել՝ որպես պատճառ ՍԴ դուռը ցույց տալով...
Ինչ-ինչ, բայց Նիկոլը բախտավոր աստղի տակ է ծնվել, մյուս կողմից էլ՝ պատվիրատուն է փայլուն գծագիր գծել:

Աննա Գրիգորյան