3 սենյականոց բնակարանը որպես կաշա՞ռք՝ պատմամշակութային տարածքների կատեգորիան փոխելու դիմաց
11/03/2020 16:35

Արդեն մի քանի օր է, ինչ Արարատի մարզի բնակչությունը ոտքի է կանգնել ընդդեմ քայլած Գարիկ Սարգսյանի հերթական անօրինական որոշման: Բանն այն է, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան այս տարի փոխվել է։
Գյուղացիներն իմացել են, որ տարածքում մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին «Նոյան տապան»-ի տեսքով հյուրանոց է կառուցելու։
Տեղեկացնենք, որ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը տեղյակ չի եղել տարածքի հողի նշանակությունը փոխելու որոշմանը եւ իմացել են միայն բնակիչների բողոքից հետո:
HZHAM.am-ը որոշց գնալ բնակիչների բողոքի հետքերով, եւ հասկանալ ո՞վ է տարածքը գնել ցանկացող գործարարը, եւ դրանում ո՞րն է Գարիկ Սարգսյանի հետաքրքրությունը:
Ուշագրավ մանրամասներ ենք պարզել:
Ըստ Նոր Կյանքի բնակիչների, տարածքը ձեռք բերելու ցանկություն ունեցող գործարարը Նոր Կյանքից Սարգիս Թադեւոսյանն է, ում մոտ ժամանակին, Գարիկ Սարգսյանը հոր հետ խոպան է գնացել:
Ըստ տեղի մեր աղբյուրի, Սարգիս Թադեւոսյանը, ում աղջկան, վերջերս կնության է առել ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի որդին, ՌԴ-ում հայտնի գործարար է, ունի շինարարական խոշոր ընկերություն: Ըստ նույն աղբյուրի, պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքի հողի նշանակությունը փոխելու եւ ձեռք բերելու համար, Ս. Թադեւոսյանը Երեւան քաղաքում 3 սենյականոց բնակարան է նվիրել Գարիկ Սարգսյանին:
Տեղեկացնենք, որ Սարգիս Թադեւոսյանն ուզում է Խոր Վիրապ եկեղեցական համալիրի տարածքում հյուրանոցային կոմպլեքս կառուցել, ինչին ընդդիմանում են տեղացիները, քանի որ տարածքը հնագետների կողմից ամբողջությամբ ուսումնասիրված չէ:
Կնահանջի՞ արդյոք գործարարը, եւ ինչպիսին կլինի Գարիկ Սարգսյանի մայրաքաղաքային բնակարանի հետագան, որտեղ այժմ ապրում է նոր կյանքցի Գենան, կերեւա առաջիկայում:
Արմեն Սարգսյան

- Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ
- Մեր օրեր՝ Գենշտաբ_բանդիտներ պայքար, պոնչը (Նոքս) (Տեսանյութ)
- Արթուր Ղազինյան. Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին
- Մարտի 6-ին, ժամը 15։00-ին, արի՛ Բաղրամյան...
- ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին. «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա
- Զավեշտ.ընտրություն անել պարզելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը կընտրվե՞ն, թե՞ ոչ.
- Մի բան, որը դուք չեք տեսնի մամուլի ասուլիսում(Տեսանյութ)
- Պեսկով. Կրեմլի համար Ռոբերտ Քոչարյանը բարեկամ քաղաքական գործիչ է
- Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ֊ում (կոլաժ)
- Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին